From Wikipedia, the free encyclopedia
Դիզենտերիա (հուն․՝ dysentería, dys... - նախածանց, որ նշանակում է «դժվարացում», «խանգարում», և énteron - «աղիք»), գերազանցապես հաստ աղու ախտահարմամբ ուղեկցվող սուր կամ խրոնիկական կրկնվող (ռեցիդիվող) ինֆեկցիոն (վարակիչ) հիվանդություն։ Տարբերում են մարդու և կենդանիների դիզենտերիա։ Մարդկանց մոտ դիզենտերիան լինում է բակտերիալ և ամեոբային։
Դիզենտերիա | |
---|---|
Տեսակ | համախտանիշ և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | հեմոռագիկ լուծ և լուծ[1] |
ՀՄԴ-10 | A09.0, A03.9, A06.0 և A07.9 |
Dysentery Վիքիպահեստում |
Դիզենտերիան մարդկանց և կենդանիների սուր կամ քրոնիկական կրկնվող վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է հաստ աղիքի ախտահարումով։
տարբերում են բակտերիային և ամեոբային։ Բակտերիայինի հարուցիչները դիզենտերային բակտերիաների խմբի՝ հատկապես Ֆլեքսների և Զոնեի ցուպիկներն են, որոնք ապրում են հիվանդի հաստ, սիգմայաձև և ուղիղ աղիքների ստորին հատվածների լորձաթաղանթի ծալքերում, երբեմն՝ բջիջների մեջ։ Հարուցիչն արտաքին միջավայր է ընկնում հիվանդի կղանքի միջոցով երկար ժամանակ պահպանում իր կենսունակությունը (հատկապես՝ ջրի, կաթի և զանազան սննդամթերքների մեջ)։ Դիզենտերայի ակտիվ տարածողներն են ճանճերը, նպաստող գործոնները՝ բնակչության սանիտարական կուլտուրայի ցածր մակարդակը և հիգիենայի կանոնների խախտումը։ Դիզենտերիայով հաճախ հիվանդանում են մինչև 2 տարեկան երեխաները։ Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում ջրի, սննդի և կեղտոտ ձեռքերի միջոցով։ Ստամոքսի թթվային պարունակության ազդեցությամբ դիզենտերիայի բակտերիաների մի մասը ոչնչանում է, մնացածը անցնում աղիքները՝ առաջացնելով բորբոքային և մեռուկացման պրոցեսներ (հաճախ լորձաթաղանթի կատարային փոփոխություններ, երբեմն՝ մակերեսային էրոզիաներ կամ խոցեր)։ Դիզենտերիայի բակտերիաների մահացման և կենսագործունեության ընթացքում առաջանում են թունավոր նյութեր՝ տոքսիններ, որոնք ներծծվում են հաստ աղիքի լորձաթաղանթով, թափանցում արյան մեջ և առաջացնում օրգանիզմի ընդհանուր թունավորում։ Հիվանդության գաղտնի շրջանը 2—3 (1—6) օր է։ Հիվանդությունն սկսվում է դողով, որովայնի ստորին հատվածի ցավերով, հաճախակի հեղուկ կղանքով և փսխումներով։ Առաջին օրվա վերջում կղանքում հայտնվում է լորձ, իսկ երբեմն արյան հետքեր կամ մակարդուկներ։ Երկրորդ օրվա ընթացքում կղումը դառնում է հաճախակի (10—15 անգամ և ավելի), լինում է կղման կեղծ ցանկություն (նքոցներ)։ Ուղիղ աղիքից երբեմն արտադրվում է չնչին քանակությամբ լորձ՝ արյան բծերով։ Ախտորոշում են հաստ աղիքի ստորին հատվածի լորձաթաղանթի դիտման և կղանքի բակտերիալոգիական հետազոտության հիման վրա։ 2—3-րդ օրերին ախտանիշները ցայտուն են արտահայտվում, ջերմությունը հասնում է 38—39,5 °C, խանգարվում են ախորժակը և քունը։ Ժամանակին և ճիշտ բուժումից հիվանդության 4-րդ օրը կղանքը նվազում է, հաջորդ օրերին անհետանում են լորձը և արյունը։ Սակայն 1—2% հնարավոր է հիվանդության անցումը դիքրոնիկական ձևի։ Նման դեպքում սրացումները կրկնվում են 3—4 ամիսը մեկ և տևում 2—3 շաբաթ։
Հիվանդների անհապաղ հոսպիտալացում վարակիչ հիվանդանոցներում, անտիբիոտիկաբուժություն (լևոմիցետին, տետրացիկլին), քիմիաբուժություն (նիտրոֆորաններ), սուլֆանիլամիդային պատրաստուկներ, էնտերոսեպտոլ։
Բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղուցանցի սանիտարական պայմանների բարելավում, անձնական հիգիենայի պահպանում, սննդամթերքի խոհարարական ճիշտ մշակում։ Բացիլակիր աշխատակիցների անհապաղ արգելում աշխատելու սննդի արդյունաբերությունում, պարենային խանութներում, ջրամատակարարման ցանցում և մանկական հիմնակություններում, մանկական կոլեկտիվներում բակտերիաֆագերի օգտագործում։
Դիզենտերիան կենդանիների, խոզերի և ոչխարների վարակիչ հիվանդություն, որի բնորոշ նշանը հյուծող լույծն է։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։ Խոզերի դիզենտերիայի հարուցիչը vibriosuis մանրէն է։ Հիվանդությունը տարածվում է շատ արագ։ Գաղտնի շրջանը 10—15 օր է։
Գառների անաէրոբային դիզենտերիայի հարուցիչը սպոր առաջացնող Clostridium per fringens ցուպիկն է։ Հիվանդանում են հիմնականում 1—5 օրական գառները՝ մասսայական ծնի ժամանակ։ Գաղտնի շրջանը մի քանի ժամ է։ Հիվանդ գառները մեծ մասամբ սատկում են։ Կենդանիների դիզենտերիան տնտեսական մեծ վնաս է պատճառում։ Հիմնական կանխարգելիչ միջոցառումը զոոհիգիենայի կանոնների պահպանումն է։ Բուժում են անտիբիոտիկներով (գառներին ներարկում են նաև հատուկ շիճուկ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.