![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/Dida-wikipedia_%2528cropped_2%2529.png/640px-Dida-wikipedia_%2528cropped_2%2529.png&w=640&q=50)
Դիդա (դարպասապահ)
բրազիլական Ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Նելսոն դե Ժեզուս Սիլվա (պորտ.՝ Nelson de Jesus Silva, հոկտեմբերի 7, 1973(1973-10-07)[1][2][3], Իրարա, Իտամարաժու, Բրազիլիա), առավել հայտնի է որպես Դիդա (պորտ.՝ Dida), եվրոպական մամուլում հանդիպում է նաև Նելսոն Դիդա (պորտ.՝ Nelson Dida) տարբերակը[4][5], բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Առավել հայտնի է որպես «Միլանի» հիմնական դարպասապահ 2002/03 մրցաշրջանից մինչև 2009/10 մրցաշրջան։
Դիդա պորտ.՝ Dida | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1973(1973-10-07)[1][2][3] (50 տարեկան) |
Ծննդավայր | Իրարա, Իտամարաժու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և beach soccer player |
![]() |
2000 թվականին «Կորինթիանսի» կազմում հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։ «Միլանի» կազմում երկու անգամ հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան (2003, 2007), ինչպես նաև Իտալիայի առաջնությունը (2004) և Աշխարհի ակումբային առաջնությունը (2007)։
2002 թվականի աշխարհի չեմպիոն ազգային հավաքականի կազմում՝ որպես պահեստային դարպասապահ։ 2006 թվականին եղել է Բրազիլիայի հավաքականի հիմնական դարպասապահը Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում։ Բրազիլիան հասել է 1/4 եզրափակիչ։ Ավարտել է կարիերան 2016 թվականին՝ 42 տարեկան հասակում։ «Միլանի» կազմում աշխատել է որպես դարպասապահների մարզիչ։