From Wikipedia, the free encyclopedia
Դիանա Աստեր (իսկական անուն՝ Դիանա Դմիտրիևնա, ապրիլի 19, 2000, Վորոնեժ, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր (տիկտոկեր), երաժիշտ[1][2]։
Դիանա Աստեր | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Астер |
Ծնվել է | ապրիլի 19, 2000 (24 տարեկան) Վորոնեժ, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Մասնագիտություն | վիդեո բլոգեր, տիկտոկեր և երգչուհի |
Անդամակցություն | Dream Team house |
Dream Team House տիկտոկերների տան անդամ[1][3]։
2020 թվականի հոկտեմբերին ռուսական Forbes-ը Դիանային դասել է իր պատմության մեջ առաջին ամենաբարձր վճարվող տիկտոկերների 10-րդ հորիզոնականում[1]։
Ծնվել է 2000 թվականի ապրիլի 19-ին, Վորոնեժում[2][4][5]։
14-15 տարեկանում ես վարում էի իմ YouTube-յան ալիքը։ Սակայն այն քիչ դիտումներ էր հավաքում և հարուցում էր համադասարարանցիներիս բուռն քնարկումները։ Ինձ հաճելի չէր, այդ պատճառով ես նրանցից թաքցնում կամ ջնջում էի։ Նաև փորձել եմ դառնալ ինստագրամ բլոգեր։ Եթե հիմա վերադառնաք իմ ինստագրամի սկիզբը, ապա կտեսնեք, որ ես փորձում էի այն վարել մեկ մուգ, մեկ բաց գույների մեջ, որպեսզի գեղեցիկ լինի։ Այդ ժամանակ տարածված էին տարբեր լայքթայմեր, և ես ևս մասնակցում էի, որպեսզի լսարան հավաքեմ։ Իմիջիայլոց, հավաքեցի 5-10 հազար հետևորդ։
Բայց հետո հասկացա, որ առաջ գնալու համար պետք է տեղափոխվել Մոսկվա։ Ես նպատակ ունեի գումար վաստակել․ տեղափոխվելու այլ հնարավորություններ չկային[4]։ |
2018 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գ․Վ․Պլեխանովի անվան Ռուսական էկոնոմիկայի համալսարանի մենեջմենթի ֆակուլտետ[1][2]։
2019 թվականին՝ Մոսկվա տեղափոխվելուց մոտ կես տարի անց, սկսել է վարել տիկտոկ[2][6]։ Հաջողություն է գրանցել Քսենիա Կարպովայի հետ տանդեմում. բլոգեր աղջիկները համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որը հավաքել է 4 մլն դիտում։ Երկրորդը ավելի շատ՝ 8 միլիոն[3]։
2020 թվականի մարտից ընդգրկված է Dream Team House տիկտոկերների միության (TikTok տան) կազմում[3][7][8]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
• «Barbie» на YouTube |
Երբ Dream Team House-ի բլոգերները սկսեցին միայնակ ձայնագրել և թողարկել սեփական երգերը, Դիանան նույնպես որոշեց իրեն փորձել երաժշտության մեջ և նույն տարվա հունիսին հանրությանը ներկայացրեց իր «Барби» դեբյուտային սինգլը[1][9][10][11]։
Սա առաջին թրեքն է։ Այն ձայնագրվել է հույզերի հիման վրա։ Պարզ, այնպես ինչպես մենք ձայնագրում ենք տեսանյութեր ամեն օր՝ զվարճանալով, մեզ համար։ Նրա հիմքում չկա ոչ մի պրոֆեսիոնալ երաժշտական բեքգրաունդ։ |
Հունիսի 28-ին թողարկվել է երգի տեսահոլովակը, որը YouTube-ում առաջին օրը 1 մլն դիտում է հավաքել[4][12]։
Բարբիի պատկերը (իմ տեսահոլովակից) որոշակի պատմություն չունի։ Երբ ես եկա Dream Team House, ընկերներս դեռ լավ չգիտեին միմյանց, մազերիս գույնի պատճառով Դանյա Միլոխինն ինձ անվանեց Բարբի, և բոլոր տղաները սկսեցին անել նույնը։ Ես ինքս նման կերպար չէի պահպանում և ինձ ավելի շատ տղա էի համարում, քան ինչ-որ լեդի։ Մինչև Dream Team-ը ինձ ոչ մի անգամ կյանքում չեն համեմատել Բարբի տիկնիկի հետ, միայն Սպիտակաձյունիկի հետ էին համեմատում, քանի որ ես շիկահեր էի[4]։ |
Բացի այդ, այս երգով Դիանան սկսել է իր առաջին տիկտոկ-մրցույթը։ Մրցույթի առաջադրանքը նա ընտրել է իր բաժանորդների առաջարկած տարբերակներից։
Մրցույթի իմաստն այն էր, որ իր սովորական տեսքից մարդը վերածվեր պարզամիտ, արտակարգ գեղեցկուհու՝ Բարբիի[4]։ |
Սեպտեմբերին YouTube-ում թողարկել է իր սեփական շոուն, որը վերնագրվել է «Биг Ди шоу»[13]:
ՏիկՏոկում նկարահանում է լիպսինկաներ, պարեր, ինչպես նաև հումորային հոլովակներ[2][14]։ Սկսել է նաև սոցիալական հոլովակներից, որոնցում ռուսերեն տեքստ չի եղել, ինչի շնորհիվ նրան դիտել են ոչ միայն ռուսալեզու երկրների օգտատերերը, այլև մյուսները[15]։
2019 թվականի վերջից հանդիպում էր տիկտոկեր Վլադիսլավ Պոպովի հետ, ավելի հայտնի է որպես Roully (Ռոուլի)։ 2020 թվականների տվյալներով՝ Ռոուլին ընդգրկված էր Swag Team տիկտոկերների կազմում[2][13][16][17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.