Դիագրամ
From Wikipedia, the free encyclopedia
Դիագրամ ( հուն․՝ Διάγραμμα (diagramma) - պատկեր, գծանկար) - գծային հատվածների կամ երկրաչափական պատկերների միջոցով տվյալների արտահայտում, որը թույլ է տալիս արագ գնահատելու մի քանի մեծությունների հարաբերությունը[1]։ Այն իրենից ներկայացնում է տեղեկատվության երկրաչափական սիմվոլիկ պատկեր, որը կառուցված է վիզուալիզացման տարբեր մեթոդների օգնությամբ[2] :
Երբեմն դիագրամների կառուցման համար օգտագործվում է հարթության վրա պրոյեկտված եռաչափ վիզուալիզացում։ Դա դիագրամը դարձնում է ավելի տարբերվող և տալիս է պատկերացում, թե որ ոլորտում է այն օգտագործվում։ Իրենց հարմարության և պարզության շնորհիվ դիագրամնները հաճախ են օգտագործվում հաշվապահերի, մենեջերների և այլ աշխատողների կողմից, օրինակ՝ տարբեր տվյալներ ներկայացնող սահիկաշարերում։