Դիաբետիկ ռետինոպաթիա
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Դիաբետիկ ռետինոպաթիա, հիվանդություն, որի դեպքում ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը շաքարային դիաբետի հետևանքով։ Զարգացող երկրներում կուրության հիմնական պատճառն է[1]։
Արագ փաստեր Դիաբետիկ ռետինոպաթիա, Տեսակ ...
Դիաբետիկ ռետինոպաթիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | շաքարային դիաբետ |
Հիվանդության ախտանշաններ | տեսողության փոփոխություն |
Հետևանք | տեսողության կորուստ |
Վնասում է | ցանցաթաղանթը |
Բժշկական մասնագիտություն | դիաբետոլոգիա և ակնաբանություն |
ՀՄԴ-10 | H36.0 |
![]() |
Փակել
Դիաբետիկ ռետինոպաթիան ախտահարում է այն մարդկանց գրեթե 80 տոկոսին, որոնք ապրում են շաքարային դիաբետով 20 և ավելի տարի[2]։ Որքան երկար ժամանակ մարդն ունի շաքարային դիաբետ, այնքան մեծ է դիբետիկ ռետինոպաթիայի զարգանալու հավանականությունը[3]։ Ամեն տարի ԱՄՆ–ում դիաբետիկ ռետինոպաթիան կազմում է կուրության նոր դեպքերի 12 տոկոսը։ Այն նաև համարվում է 20–ից 64 տարեկանների կուրության հիմնական պատճառը[4]։