From Wikipedia, the free encyclopedia
Դերեկ Մայքլ Շովին (անգլ.՝ Derek Michael Chauvin մարտի 19, 1976[1], Oakdale, Վաշինգտոն շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ԱՄՆ ոստիկանության նախկին սպա, որը հայտնի է դարձել Ջորջ Ֆլոյդի սպանությանը մասնակցությամբ։ Շովինը ծնկով սեղմել է նրա պարանոցը և այդպես պահել 8 րոպե 46 վայրկյան, մինչ Ֆլոյդը ընկած էր ճանապարհին՝ դեմքով դեպի ներքև[3]։
Դերեկ Շովին անգլ.՝ Derek Michael Chauvin | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Oakdale, Վաշինգտոն շրջան, Մինեսոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Կրթություն | Park High School?[2], Metropolitan State University? (2006)[2] և Inver Hills Community College? |
Մասնագիտություն | ոստիկան, պահնորդ և խոհարար |
Աշխատավայր | Minneapolis Police Department?[2] |
Derek Chauvin Վիքիպահեստում |
Դերեկ Շովինը ծնվել 1976 թվականի մարտի 19-ին, հաճախել է Cottage Grove-ում գտնվող Պարկ ավագ դպրոց։ Տեխնիկական քոլեջում նա անցել է սննդի պատրաստման դասընթացներ, որպես խոհարար աշխատել է McDonald's-ում և տեղի իտալա-ամերիկյան ռեստորանում, աշխատել է նաև որպես պահակ և երկու անգամ ծառայել որպես ռազմական ոստիկան Միացյալ Նահանգների բանակում[4][5]։
2006 թվականին ավարտել է Metropolitan State University-ն՝ իրավապահ գործունեություն մասնագիտությամբ[6]։
Հիշատակի օրը՝ մայիսի 25-ի երեկոյան ժամը 8-ից հետո, Մինեապոլիսի ոստիկանության բաժնի աշխատակիցները արձագանքել են Մինեապոլիս Պաուդերհոն այգում՝ Չիկագոյի պողոտայում կեղծ փաստաթղթերի հետ կապված հանցագործության մասին հաղորդագրությանը։ Ըստ WCCO-TV-ի՝ ենթադրվում էր, որ Ֆլոյդը «փորձել էր կեղծ փաստաթղթեր օգտագործել մոտակա գաստրոնոմում» (հետագայում Ֆլոյդի անօրինական գործողությունը չի հաստատվել)։ Ոստիկանության տվյալներով՝ Ֆլոյդը գտնվել է մեքենայում և «ինչ-որ բանի ազդեցության տակ է եղել»։ Ոստիկանության բաժնի ներկայացուցիչն ասել է, որ սպաները հրամայել են նրան դուրս գալ մեքենայից, ինչից հետո նա դիմադրել է ձերբակալությանը[7]։
Շովինը ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը և այդպես նրան պահել 8 րոպե 46 վայրկյան[8]։ Ջորջը բազմիցս ասել է Շովինին․ «Խնդրում եմ» և «Ես չեմ կարողանում շնչել»՝ դրա հետ մեկտեղ տնքոց և հեկեկոց հանելով[9]։ Ֆլոյդի քիթը սկսել է արյունահոսել։ Ի վերջո, Ֆլոյդը դադարել է շարժվել, բայց Շովինը ծունկը չի հեռացրել նրա պարանոցից։ Այնուհետև ժամանել է շտապ օգնությունը[10]։ Ձերբակալության մի մասը նկարահանվել է դիտորդի կողմից և հրապարակվել Facebook Live-ում[7]։
2020 թվականի օգոստոսի 11-ին «PoliceActivity» յութուբյան ալիքում հրապարակվել է Ջորջ Ֆլոյդի մահվան տեսանյութի ամբողջական տարբերակը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.