Դեսֆինա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դեսֆինա[1][2] (հուն․՝ Δεσφίνα[3]), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 520 մ բարձրության վրա[4], նախկին Պառնասյան թեմում, Դելփիքից 7 կմ հարավ, Ամֆիսայից 18 կմ հարավ-արևելք, Լամիայից 53 կմ հարավ և Աթենքից 116 կմ հյուսիս-արևմուտք։ Մտնում է Կենտրոնական Հունաստանի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Ֆոկիդա ծայրամասային միավորի Դելփիք համայնքի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1824 մարդ[3]։
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Դելֆի և Commune of Desfina? |
ԲԾՄ | 680 մետր |
Բնակչություն | ▼1567 մարդ (2021) |
Սահմանակցում է | Դելֆի |
Հեռախոսային կոդ | 2265 |
Փոստային ինդեքսներ | 330 50 |
desfina.gr | |
Քաղաքի արևմտյան և հյուսիսային մասով անցնում է ազգային ճանապարհ 48-ը՝ Ագրինիոն-Իտեյա-Դելփիք-Լևադիյա, որը եվրոպական E65 ճանապարհի մի մասն է։
Դեսֆինայում է գտնվում բյուզանդական Տաքսիարխի եկեղեցին (Εκκλησία των Ταξιαρχών): Այն փոքր կիսաշրջանաձև տաճար է՝ կամարաձև տանիքով և մի փոքր պատուհանով։ Մուտքի դուռը գտնվում է արևմտյան կողմում։ Դռա վերևի փոքր որմնախորշի վրա պատկերված է Միքայել Հրեշտակապետը։ Պատի արտաքին մասը զարդարված է ագուցված աղյուսներով՝ խոշոր անհավասար քարերի միջև։ Ներքին որմնանկարները տեղ-տեղ զգալիորոն վնասվել են՝ հատկապես պատի ներքևի հատվածում։ Մուտքի վերևում եղած արձանագրությունը պարունակում է թվականը, երբ ստեղծվել են որմնանկարները. 1332 թվական, Անդրոնիկոս II Ավագի կառավարման ժամանակաշրջան և հոգևորականների անունները՝ Թեոդորոս և Կոնստանտինոս Անալիտիս (Θεόδωρος και Κωνσταντίνος Αναλυτής) և Կոնստանտինոս Ստիրոտիս (Κωνσταντίνος Στειριώτης):
Դեսֆինայի համայնքային միության մեջ մտնում է 10 բնակավայր և Թիմիոս-Պրոդրոմոս վանքը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1988 մարդ[3]։ Մակերեսը 148 992 կմ² է[4]։
Անվանում | Բնակչություն (2011)[3], մարդ |
---|---|
Այոս-Անդրեաս | 21 |
Այոս-Նիկոլաոս | 5 |
Վալտոս | 15 |
Դեսֆինա | 1824 |
Ենիմակիյա | 38 |
Մակրիյա-Մալյա | 4 |
Թիմիոս-Պրոդրոմոս վանք | 15 |
Պոտամի | 21 |
Պրոսակոս | 22 |
Ստենոս | 8 |
Սիկյա | 15 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.