Դենի Տրեհո
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Դեն (Դեննի) Տրեհո (անգլ.՝ Dan «Danny» Trejo, մայիսի 16, 1944(1944-05-16)[1], Էքո Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), մեքսիկական արմատներով ամերիկացի կինոդերասան, ով հանդես է եկել բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում՝ հիմնականում մարմնավորելով բացասական կերպարների։
Արագ փաստեր Դենի Տրեհոանգլ.՝ Danny Trejo, Ծնվել է ...
Դենի Տրեհո անգլ.՝ Danny Trejo | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1944(1944-05-16)[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Էքո Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Ջոն Հ․ Ֆրենսիսի անվան պոլիտեխնիկական ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, բնավորության դերասան և հնչյունավորող |
Ժանրեր | մարտաֆիլմ, թրիլեր և սարսափ ֆիլմ |
Փակել
Տրեհոյի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Հրդեհ» (1995), «Մաչետե» (2010), «Հանդուգնը» (1995), «Օդային բանտ» (1997) և այլն։ Նկարահանվել է նաև հայազգի կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Տոմս դեպի Վեգաս» կատակերգությունում։
Բացի դերասանական կարիերայից, Տրեհոն կատարել է նաև բազմաթիվ հնչյունավորումներ համակարգչային խաղերի և մուլտֆիլմների համար։