From Wikipedia, the free encyclopedia
Դենի Աբս[3][4] (անգլ.՝ Dannie Abse, սեպտեմբերի 22, 1923[1], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[1] - սեպտեմբերի 28, 2014[1][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ուելսցի բրիտանացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ 20-րդ դարի Ուելսի առաջատար գրողներից մեկն է, որի ստեղծագործության մեջ, ըստ Բրիտանական պոեզիայի հիմնադրամի, նկատվում է Ֆիլիպ Լարկինի, Դիլան Թոմասի ազդեցությունը, ինչպես նաև` Էդվարդ Թոմասի ռազմական թեման[5]։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (2012 թվական)։
Դենի Աբս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1923[1] |
Ծննդավայր | Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 28, 2014[1][1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ուելսի համալսարան[2], Լոնդոնի թագավորական քոլեջ[2], Սուրբ Իլտիդի հռոմեական կաթոլիկ ավագ դպրոց[2] և Վեստմինստերի հիվանդանոց[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և բժիշկ-գրող |
Ամուսին | Ջոան Էբս[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական գրական ընկերություն |
Կայք | dannieabse.com |
Dannie Abse Վիքիպահեստում |
Դենի Աբսը ծնվել է Քարդիֆում (Ուելս), Հարավային Ուելսի մի շարք կինոթատրոնների սեփականատեր Ռուդոլֆ Աբսի ընտանիքում[6]։ Դենիսը քաղաքական գործիչ Լեո Աբսի և մասնագիտական շրջանակներում հայտնի հոգեվերլուծաբան Ուիլֆրեդ Աբսի կրտսեր եղբայրն է։ Նա սկսել է բժշկություն սովորել Ուելսի քոլեջում, իսկ ավելի ուշ՝ Քինգսի քոլեջում (Լոնդոն)։ Վաղ մանկությունից նա «Կարդիֆ Սիթի» ֆուտբոլային ակումբի կրքոտ երկրպագու էր, ինչը հետագայում արտացոլվել է նրա գրական գործունեության մեջ. ինքն ակտիվորեն զբաղվել է սպորտով։ Երկար ժամանակ, ավելի քան 30 տարի, բանաստեղծության ստեղծումը համատեղել է բժշկական պրակտիկայի հետ։ Նրա առաջին հրատարակությունը՝ «Ամեն կանաչ բանից հետո» ( After Every Green Thing), լույս է տեսել 1949 թվականին։ 1954 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրական՝ «Ash on a Young Man Sleeve» աշխատանքը։ 1983 թվականից Աբսը հանդիսանում է Թագավորական գրական հասարակության անդամ։
«Collected Poems 1948-1976» նախաբանում Աբսը նշել է, որ նրա բանաստեղծություններն ավելի ու ավելի շատ «հիմնված են իրական փորձի վրա»` և՛ ներքին, և՛ մասնագիտական, և դրանցից շատերը ցույց են տալիս հրեական և ուելսական թեմաների և ավանդույթների հաշտեցումը[7]։
Բանաստեղծը ստացել է բազմաթիվ գրական մրցանակներ և կրթաթոշակներ։ 1971 և 1987 թվականներին նրան շնորհվել են Ուելսի գեղարվեստի մրցանակներ։ 1989 թվականին ստացել է Ուելսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
Աբսը մի քանի տասնամյակ ապրել է Լոնդոնի հյուսիս-արևմուտքում, հիմնականում` Համբսթոդում։
2005 թվականին ավտովթարի արդյունքում նրա կինը` Ջոանը, մահացել է, իսկ Դեննին վիրավորվել է` կոտրելով կողոսկրը։ Երկու տարի անց նա հուշեր է հրատարակել իր կնոջ մասին, որը դարձել է Ուելսի տարվա գիրքը։ 2009 թվականին Աբսը հրապարակում է իր հավաքած գործերը։ Նույն թվականին նա ստացել է Ուիլֆրեդ Օուեն պոեզիայի մրցանակ։ 2012 թվականին Եղիսաբեթ IIն Աբսին շնորհել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի կոչում` բանաստեղծության և գրականության մեջ իր վաստակի համար։
Դենի Աբսը մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 28-ին, 91 տարեկան հասակում։ Աբսի մահախոսականում The Daily Telegraphը գրել է.[6].
Բրիտանացի` հրեա, անգլիացի` ուելսցի, լավատես` կասկածամիտ, բուրժուա` բոհեմական, բանաստեղծ` բժիշկ։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.