Դեյվ Էնաբլ (անգլ.՝ Dave Annable, լրիվ անունը՝ Դևիդ Ռոդման Էնաբլ (անգլ.՝ David Rodman Annable), սեպտեմբերի 15, 1979(1979-09-15)[1], Suffern, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է «Քույրեր և եղբայրներ» սերիալում կատարած Ջասթին Ուոլքերի դերով։

Արագ փաստեր Դեյվ Էնաբլ, Ծնվել է ...
Thumb
Դեյվ Էնաբլ
Thumb
Ծնվել էսեպտեմբերի 15, 1979(1979-09-15)[1] (44 տարեկան)
ԾննդավայրSuffern, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունState University of New York at Plattsburgh? և Valley Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Օդեթ Էննեբեյլ
Փակել

Վաղ կյանք

Դևիդ Ռոդման Էնաբլը ծնվել է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սաֆեռնե քաղաքում։ Մեծացել է Ուոլդենում, որտեղ էլ ավարտել է դպրոցը 1997 թվականին։ Ընդունվել է Նյու Յորքի պետական համալսարան Պլատսբուրգում։ Ուսման տարիներին միացել է PSTV ուսանողական հեռուստակայանին, որը տեղակայված էր համալսարանի տարածքում։ Մասնակցել է հեռուստահաղորդումների նախապատրաստմանը, ինչպես նաև աշխատել է եթերում։ 2003 թվականին հեռացել է համալսարանից, որպեսզի սկսի զբաղվել կարիերայով[2]։ Հետագայում շարունակել է կրթությունն ու 2009 թվականի մայիսի 16-ին ստացել դիպլոմը[2][3]։

Կարիերա

Էնաբլը կինոյում իր նորամուտը կատարել է NBC ալիքի «Երրորդ հերթափոխ» քրեական դրամայում 2002 թվականին։ Նա նկարահանվել է գովազդային հոլովակներում այնպիսի ապրանքանիշների համար, ինչպիսիք են՝ Mountain Dew, Starburst և Abercrombie and Fitch։

Էնաբլն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել ABC ալիքի «Քույրեր և եղբայրներ» սերիալում կատարած Ջասթին Ուոլքերի՝ Սալլի Ֆիլդի հերոսուհու որդու դերի շնորհիվ։ Այդ սերիալում նա նկարահանվել է 2006-2011 թվականներին, և իր դերակատարման համար արժանացել է Prism Award (Performance in a Drama Series Multi-Episode Storyline) մրցանակի 2008 թվականին[4]։ Նա նկարահանվել է նաև «Շրջանավարտների հանդիպում» սերիալում 2005-2006 թվականներին և Քեթրին Մաքֆիի հետ կատարել է գլխավոր դեր «Դու չես կարող համբուրել հարսին» ֆիլմում 2011 թվականին։ Նույն թվականին Էնաբլը նկարահանվել է «Քանի՞սն ունես դու» կատակերգությունում, որտեղ կատարել է Աննա Ֆերիսի տղամարդկանցից մեկի դերը։

2007 թվականին People ամսագիրը Էնաբլին ընդգրկել է ամենասեքսուալ տղամարդկանց իր ամենամյա ցանկի յոթերորդ հորիզոնականում[5]։

Դեյվ Էնաբլը կատարել է գլխավոր դերերից մեկը ABC ալիքի «Պարկ ավենյու, 666» հեռուստասերիալում 2012 թվականին, որը մեկ եթերաշրջան հետո փակվել է ցածր վարկանիշի պատճառով[6][7]։

Անձնական կյանք

2010 թվականի հոկտեմբերի 10-ին Դեյվ Էնաբլն ամուսնացել է դերասանուհի Օդեթ Յուստմանի հետ։ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին ծնվել է նրանց դուստրը՝ Չարլի Մեյը[8]։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Երրորդ հերթափոխ Third WatchԴուգ Մեյփլ կրտսեր
2004 ֆ Կախարդվածը SpellboundԳրիֆին
2004 ֆ Փոքրիկ սև գիրք Little Black BookԲին
2005-2006 ս Շրջանավարտների հանդիպում ReunionԱարոն Լյուիս
2006-2011 ս Քույրեր և եղբայրներ Brothers & SistersՋասթին Ուոքեր
2011 ֆ Դու չես կարող համբուրել հարսին You May Not Kiss the BrideԲրայան Լայթհաուս
2011 ֆ Քանի՞սն ունես դու What's Your Number?Ջեյք Ադամս
2012 ս Հրապուրիչ FetchingԲլեյք
2012-2013 ս Պարկ ավենյու, 666 666 Park AvenueՀենրի Մարտին
2013 ս Բեն և Քեյթ Ben and KateՊրոֆեսոր Գրեգ
2014-2015 ս Կարմիր ապարանջանները Red Band SocietyԱդամ Մաքենդրյու
2016 ս Սրտեր կոտրողը HeartbeatՓիրսոն (Փիրս) Հարիս
2017 ս Միքը The MickԹեդի Գրանտ
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.