Դեյվիսոն-Ջերմերի փորձ
From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիսոն-Ջերմերի փորձ, էլեկտրոնների դիֆրակցիան նկարագրող գիտափորձ, որով հաստատվում է դը Բրոյլի հիպոթեզը։ Իրականացրել են ամերիկացի ֆիզիկոսներ Քլինտոն Դեյվիսոնը և Լեստեր Ջերմերը 1927 թ.[1]: Ըստ Լուի դը Բրոյլի հիպոթեզի (1924 թ.)՝ մատերիայի մասնիկները, ինչպես օրինակ էլեկտրոնները, ունեն ալիքային հատկություններ։ Այս փորձը ոչ միայն վճռական նշանակություն ունեցավ դը Բրոյլի հիպոթեզի հաստատման համար և ցույց տվեց մասնիկ-ալիքային երկվությունը, այլև կարևոր պատմական զարգացում հանդիսացավ քվանտային մեխանիկայի և Շրյոդինգերի հավասարման կայացման համար։