![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/David_Belasco%252C_stage_producer_%2528SAYRE_11635%2529.jpg/640px-David_Belasco%252C_stage_producer_%2528SAYRE_11635%2529.jpg&w=640&q=50)
Դեյվիդ Բելասկո
ամերիկացի թատերական պրոդյուսեր, իմպրեսարիո և դրամատուրգ / From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Բելասկո (անգլ.՝ David Belasco, հուլիսի 25, 1853(1853-07-25)[1][2][3][…] կամ հուլիսի 25, 1859(1859-07-25)[4], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6] - մայիսի 14, 1931(1931-05-14)[1][2][3][…] կամ մայիսի 15, 1931(1931-05-15)[7][6], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] ), ամերիկացի թատերական պրոդյուսեր, իմպրեսարիո, ռեժիսոր, դերասան և դրամատուրգ։ Նրա գործունեությունը կապված է ամերիկյան թատերական արվեստում նատուրալիստական և ռեալիստական թատրոնի որոշ տարրերի հաստատման հետ։ Վաղ տարիքից նա միացել է թատրոնին, որտեղ տարբեր աշխատանքներ կատարելով՝ կարողացել է բեմ դուրս գալ որպես դերասան, ինչպես նաև դառնալ բեմադրության հեղինակ և ռեժիսոր։ 1870-ական թվականներին նա առաջին անգամ հանդես է եկել որպես դրամատուրգ։ Մինչև 1880-ականների սկիզբը նա ավելի քան երեք հարյուր ներկայացումների ռեժիսոր էր։ 1882 թվականին նա Արևմտյան ափից տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ դարձել է ամենահաջողակ և ազդեցիկ թատերական գործիչներից մեկը։
Դեյվիդ Բելասկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 25, 1853(1853-07-25)[1][2][3][…] կամ հուլիսի 25, 1859(1859-07-25)[4] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6] |
Վախճանվել է | մայիսի 14, 1931(1931-05-14)[1][2][3][…] կամ մայիսի 15, 1931(1931-05-15)[7][6] |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Գերեզման | Linden Hill Jewish Cemetery |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ, գրող և դերասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Cecilia Loverich? |
Զավակներ | Reina Victoria Belasco? և Augusta Belasco? |
![]() | |
![]() |
1884-1930 թվականներին նա գրել կամ ղեկավարել է Բրոդվեյում բեմադրված հարյուրից ավելի գործեր։ Նրա թատերախմբի գործունեության հետ են կապված բազմաթիվ դերասանների անուններ, ովքեր հետագայում հայտնի դարձան թատրոնում և կինոյում։ Բելասկոն բեմադրության ժամանակ մեծ ուշադրություն է դարձրել իր ժամանցային բաղադրիչին, որում նրան հաջողվել է հասնել զգալի վերափոխումների։ Նա ստեղծել է բեմի լուսավորության և հատուկ էֆեկտների բազմաթիվ նորարարական ձևեր, և ոմանք նրան համարում են նոր տեսակի առաջին ամերիկացի ռեժիսորը։ Դրամատիկական առումով ստեղծագործությունը օրիգինալ չէ, այլ մարդկանց գրական ստեղծագործությունների ադապտացիաներ են, ինչպես նաև համագործակցությամբ գրված ստեղծագործություններ։
Բելասկոյի պիեսների հիման վրա նկարահանվել է ավելի քան քառասուն ֆիլմ։ Նա մտել է երաժշտական արվեստ` շնորհիվ այն բանի, որ իր պիեսները հիմք են հանդիսացել իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի երկու օպերաների համար՝ «Մադամ Բաթերֆլայ» և «Աղջիկը Արևմուտքից»։