Դեմքի դիմակ
From Wikipedia, the free encyclopedia
Դեմքի դիմակ, մաշկի խնամքի միջոց, որը դրվում է դեմքին[1], բաղկացած է որոշակի նյութերից՝ կոսմետիկ կամ բուժական արդյունք ստանալու համար։ Դիմակներն դնում են լավացնելու մաշկի վիճակը, խոնավեցնում և մաքրում են այն, արագացնում են մաշկի վերականգնումն ու հարթեցնում են կնճիռները։ Դիմակ կարելի է դնել և գեղեցկության սրահներում, և տանը։ Բաղադրությունից կախված՝ դիմակը մի անգամ օգտագործելուց հետո կարող է տալ ինչպես արագ արդյունք, այնպես էլ՝ արդյունք կարելի է արձանագրել երկարաժամկետ կիրառումից հետո։
Դիմակները նախատեսված են լինում նորմալ, յուղոտ և չոր ու համակցված մաշկի համար։ Ըստ նշանակության դեմքի դիմակները բաժանվում են հետևյալ տեսակների՝ սնուցող, հարթեցնող, մաքրող, սպիտակեցնող և երիտասարդացնող։