From Wikipedia, the free encyclopedia
Դելֆինների լեզու, դելֆինների հաղորդակցման, փոխհարաբերության և շփման լեզուն։ Դելֆինների շփման լեզուն ընդհանրապես նման չէ մարդկային լեզվին, սակայն մարդկային խոսքի պես դելֆինները ևս կարող են արտաբերել հնչյուններ, վանկեր, բառեր, բառակապակցություններ, նախադասություններ՝ կարող են հրամայել և բացականչել[1].:
Դելֆինների լեզուները բաժանվում են երկու խմբերի։ Առաջին խումբը դելֆինների լեզվի ժեստերի լեզուն է, երբ երկու և ավելի դելֆիններ մարմնի և այլ մասերի շարժումների միջոցով կարողանում են հասկացնեմ միմյանց իրենց ասելիքը։ Ավելի տարածված ձև է ձայների մեթոդը, որբ դելֆինները ձայներ արձակելով հասկանում են միմյանց[2]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացված հետազոտությունները ապացուցել են, որ դելֆինների մի մաս ունեն նաև սեփական անունը[3] ու ազգանունը։ Այդ ապացուցումից որոշ ժամանակ անց Ֆլորիդայի գիտնականները ապացուցեցին, որ դելֆինների պես անուններ ունեն նաև կետերը, ինչպես նաև դելֆինները և կետերը խոսում են նույն լեզվով։ Դելֆինները նաև զգայուն են սուլոցների նկատմամբ։
Չնայած նրան, որ երկար տարիների հետազոտությունները գրեթե լիովին կարողացան վերծանել դելֆինների լեզուն, այս ու ամենայնիվ կան որոշ գիտնականներ, որոնք թերահավատությամբ են մոտենում այս վարկածին։ Նշանավոր ակվարիումիստ Ջո Մարտոնը ասել է.
Եթե դելֆինները ունեն լեզու, ինչու են նրանք հսկայական ջանքեր ներդրում այդ փաստը մեզանից թաքցնելու համար[4] - Ջո Մարտոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.