From Wikipedia, the free encyclopedia
Դաֆի դաք (անգլ.՝ Daffy Duck), անիմացված մուլտֆիլմի կերպար՝ արտադրված «Ուորներ եղբայրներ» ընկերության կողմից։ Կերպարը հայտնվել է մուլտֆիլմի սերիաներում, ինչպես «Looney Tunes»-ը և «Merrie Melodies»-ը։ Դաֆին նոր screwball-ի կերպարներից մեկն էր, որ ստեղծվեց 1930-ականների վերջին և այն փոխարինելու եկավ everyman-ի կերպարներին, ովքեր ավելի հայտնի էին տասնամյակ առաջ, ինչպես Միկի Մաուսը և Պոպեյը։ Դաֆին «Looney Tunes/Merrie Melodies» մուլտֆիլմում ամենահայտնի երրորդ կերպարն է։
Դաֆի Դաք | |
---|---|
Առաջին անգամ հայտնվել է՝ |
Փորկիի բադերի որսը |
Հեղինակներ՝ | Թեքս Ավերի |
Մարմնավորողներ՝ | Մել Բլանկ Ջեֆ Բերգման Գրեգ Բարսոն Ջո Ալեքսեյ Դի Բրեդլի Բեյքեր Ջեֆ Բանեթ |
Ըստ TV Guide-ի թոփ 50 լավագույն մուլտֆիլմային կերպարների ցանկի՝ Դաֆին 14-րդն էր[1]։
Դաֆին առաջին անգամ հայտնվել է Porky's Duck Hunt մուլտֆիլմում՝ թողարկված 1937 թվականի ապրիլի 17-ին։ Մուլտֆիլմի ռեժիսորը եղել է Թեքս Ավերին, իսկ անիմացիոն ռեժիսորը՝ Բոբ Քլամպետը։ «Porky's Duck Hunt»-ի շնորհիվ Լեոն Շլեզինգերի ստուդիան հայտնի դարձավ, սակայն Դաֆին մի նոր բան էր՝ համառ, ամբողջովին անսանձ, մարտական հերոս։
Այդ ժամանակ հանդիսատեսը սովոր չէր տեսնել մուլտֆիլմային մի կերպարի, որ անում է այսպիսի բաներ։ այդ իսկ պատճառով էլ այն մի նոր պայթյուն առաջացրեց։ Մարդիկ թողնում էին թատրոնը՝ խոսելով Դաֆի Դաքի մասին[2]։ - Բոբ Քլամպետ |
Վաղ շրջանի Դաֆին ավելի քիչ անթրոպոմորֆիկ է և հիշեցնում է նորմալ սև բադի։ Փաստորեն կերպարի միակ կողմը, որ հաստատուն է մնացել տարիների ընթացքում, նրա ձայնն է, որ կրկնօրինակվում է Մել Բլանկի կողմից։ Այդ կրկնօրինակումը համաշխարհային ռեկորդ է ամենաերկար կրկնօրինակման համար՝ 52 տարի։
Դաֆիի ձայնի ծագումը կարևոր է մի քաննարկմամբ։ Հաճախ կրկնվող պաշտոնական պատմությունը այն մասին է, որ այն ձևավորվել է Լեոն Շլեզինգերի՝ բառերը ոչ հստակ արտահատելու միտումով։ Մել Բլանկի ինքնակենսագրականում, որ կոչվում է «That's Not All Folks!», նա հակասում է այդ կարծիքին։
Դաֆիի չափազանցված շատախոսությունը զարգացել է ժամանակի ընթացքում և այն հատկանշական էր վաղ շրջանի մուլտֆիլմներումԼ Daffy Duck & Egghead-ում Դաֆին չի շատախոսում ընդհանրապես՝ բացառությամբ առանձին նկարված տեսարանը, որում Դաֆին երգում է "The Merry-Go-Round Broke Down" երգը։
«The Scarlet Pumpernickel»-ում (1950) Դաֆին ունի միջին անուն։ Ինչպես նաև Baby Looney Tunes-ի "The Tattletale" տեսարանում Գրենին դիմում է Դաֆիին Դաֆի Հորաթիո Տիբերիուս Դաք։ «The Looney Tunes Show»-ում Դաֆիին հասցեագրվում է նաև Արմանդո և Շելթոն միջնանունները։
Դաֆին հայտնվել է ավելի ուշ ստեղծված մուլտֆիլմներում։ Նա «Looney Tunes»-ի այն շատ կերպարներից էր, ովքեր թույլատրված էին Warner Bros.-ի կողմից հայտնվելու 1988 թվականի Դիսնեյի «Who Frames Roger Rabbit» ֆիլմում։ Այդ ֆիլմում Դաֆին կիսում է տեսարան Դիսնեյի մրցակից Դոնալդ Դաքի հետ։ 1987 թվականին Դաֆիի 50-ամյակը նշելու համար «Warner Bros.»-ը թողարկեց թողարկեց «The Duxorcist»-ը, քանի որ այն «Looney Tunes»-ի կարճ տարբերակն էր երկու տասնամյակի ընթացքում։ Դաֆի Դաքը հայտնվել է նաև մի քանի ֆիմային ժողովածուներում՝ այդ թվում և Դաֆիի մասին։ Դրանցից առաջինը թողարկվել է 1983 թվականին. այն կոչվում էր «Daffy Duck's Fantastic Island»։ Երկրորդը՝ «Daffy Duck's Quackbusters»-ը, թողարկվեց 1988 թվականին։ Այն համարվում է Looney Tunes-ի լավագույն կոմպիլացիաներից։ Դաֆին նաև ունեցել է հիմնական դեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Spase Jam»-ը (1996) և «Looney Tunes: Back in Action»-ը (2003)։
«Tiny Toon Adventures» հեռուստատեսային սերիաներուն Դաֆին ուսուցիչ է Ակմե Լունիվերսիթիուն, որտեղ նա Փլակի Դաքի դաստիարակն ու դասավանդողն է։ Դաֆին ներկայացվում է «Baby Looney Tunes» շոուում որպես մի երեխա և պատահական կամեյոն է «Animatics և Histeria!» ԹիՎի սերիաներում։ «Loonatics Unleashed» շոուի մեջ նրա ժառանգը Դենջր Դաքն է (կրկնօրինակված Ջեյսոն Մարսդենի կողմից), ով նար ոչ հայտնի է իր թիմում։ Այս հայտնությունների գլխավորությունում եսասեր, նյարդային և հավերժաքաղց Դաֆին անձնավորվում է Չակ Ջոնսի կողմից ընդհանուր տարբերակում։
Ավելի հաճախ Դաֆիին տրվել են ավելի լայն դերեր։ Հետևյալ Looney Tunes։ Back in Action-ում Warner Bros.-ը դանդաղ կերպով տեղափոխվել է ավելի մոտ Դաֆիին, ինչպես որ ցուցադրված է 2006 թվականի Bah, Humduck! A Looney Tunes Christmas տեսահոլովակում[3]
Այնուհետև Դաֆին վերադարձավ Cartoon Network The Looney Tunes Show-ում, որ կրկնօրինակվում էր Ջեֆ Բերգմանի կողմից։ Ինչպես Բագսը և նրա հարևանները, Դաֆին չունի ոչ մի տարբերակ վաստակելու գումար և նա վստահում է Բագսին իր ուտելիքի և ապաստանի համար։ Նա բազմաթիվ տարբերակներ է փորձում, որ դառնա հարուստ, սակայն ամեն ինչ վերջանում է նրանով, որ նա կրկին ընկնում է։
Dell Comics Ընկերությունը հրապարակել է Դաֆի Դաքի վերաբերյալ մի շարք կոմիքսային գրքեր, որ սկսվում է «Four Color Comics»-ից։ Կոմիքսների գրքի սերիաները հետագայում շարունակվում էն «Gold Key Comics» Դաֆի Դաք #31-127 (1962–79)-ով։ Սա շարունակվում է Ուիթման Կոմիքսի թողարկմամբ, մինչև որ ընկերությունը վերջնականորեն կատարում է կոմիքսի գրքի հրատարակությունը 1984 թվականի։ 1994 թվականին «DC Comics» ընկերությունը դարձավ կոմիքսների գրքի հրատարակողը, որը ներառում էր «Warner Bros»-ի դասական մուլտֆիլմները և մինչ դա չէր ստացել իր սեփական տիտղոսը, Դաֆին հայտնվեց «Looney Tunes»-ի շատ քննարկումներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.