Դաքս (շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Դաքսի շրջան (ֆր․՝ Arrondissement de Dax), վարչական շրջան Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Լանդեր դեպարտամենտում։ Ունի 152 համայնք։ Զբաղեցնում է 3194,2 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 224.716[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) առողջարանային Դաքս քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է (2013 թվականի տվյալներով ունեցել է 20 776 բնակիչ)։ Համեմատաբար խոշոր բնակավայրերից են Սենտ Վինսենտ դը Տիրոսը, Սեն Մարտեն դը Սեյնոն, Սուստոնը, Տարտասը, Պեյորադը։
Արագ փաստեր Դաքս, Երկիր ...
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Լանդեր |
Վարչկենտրոն | Դաքս |
Բնակչություն | ▲237 445 մարդ (հունվարի 1, 2021)[1] |
Տարածք | 3194 կմ² |
Փակել