From Wikipedia, the free encyclopedia
Դարիո Ֆո (իտալ.՝ Dario Fo, մարտի 24, 1926[1][2][3][…], Սանջանո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][5] և Լեջունո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[6] - հոկտեմբերի 13, 2016[7][1][2][…], Միլան, Իտալիա[7] և Միլան, Իտալիա[8]), իտալացի դրամատուրգ, ռեժիսոր, բեմական վարպետության տեսաբան, նկարիչ, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1997)[15], Հռոմի Լա Սապիենցի անվան համալսարանի պատվավոր դոկտոր (2006)։
Դարիո Ֆոն ծնվել է Սանջանոյում (Լոմբարդիայի մարզի Վարեզե գավառ)՝ աշխատավորի և գյուղացու աղքատ ընտանիքում։ Ապագա դրամատուրգի հայրը՝ Ֆելիչե Ֆոն, երկաթուղագործ էր և սիրողական դերասան[16]։ Ծնողներն աչքի էին ընկնում հակաֆաշիստական համոզմունքներով, հայրը միաժամանակ Իտալիայի սոցիալիստական կուսակցության անդամ էր։ Ֆոյի ընտանիքն օգնել է վիրավոր պարտիզաններին և փրկել հրեա գիտնականների համակենտրոնացման ճամբարներից՝ նրանց տեղափոխելով Շվեյցարիա։
Չնայած աղքատությանը՝ ծնողները որոշել էին աջակցել իրենց որդուն նկարչական հետաքրքրությունների հարցում։ 1940 թվականին Դարիո Ֆոն ընդունվում է Բրերայի միլանյան ակադեմիայի բեմանկարչության ֆակուլտետը, սակայն ուսումն ընդհատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Նա խուսափում է Սալո Հանրապետության բանակում ծառայելուց՝ մինչև պատերազմի ավարտը թաքնվելով վերնահարկում։ 1945 թվականին մեկնում է սովորելու Միլանի ճարտարագիտական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում[17]։
Դարիո Ֆոն իր առաջին աշխատանքները գրել է ուսանողական տարիներին։ Դրանք ոչ մեծ մենախոսություններ, երգիծական էսքիզներ ու կիսաֆանտաստիկ պատմվածքներ էին (ազգային ավանդույթի պահպանմամբ)։ Այդ ստեղծագործությունները նա ընթերցում էր ընկերների շրջանում և, ի վերջո, դառնում է հանրաճանաչ։ 1951 թվականից Ֆոն Իտալիայի ազգային ռադիոյով (RAI) ներկայացնում է իր 18 երգիծական մենախոսություններից մի շարք («Երեխաները»), որը քաղաքական սատիրա էր աստվածաշնչյան պատմությունների վերաբերյալ։ Շուտով անհանգստացած ղեկավարությունը փակում է Ֆոյի հաղորդումը, բայց այն հասցրել էր Ֆոյին հեղինակություն բերել[15]։
1953 թվականին Ֆոն, թողնելով ինստիտուտը, ամբողջովին տրվում է ստեղծագործելուն։ 1951 թվականին նա հանդիպել էր դերասանուհի Ֆրանկա Ռամեին (1929-2013), ով թատերական ընտանիքից էր և 1954 թվականին դառնում է Ֆոյի կինը։ Ռամեն նաև Ֆոյի թատրոնի համահեղինակն ու առաջին դերասանուհին էր[15]։ Անկախ թատրոնի համար նա գրում և բեմադրում է 2 ֆարս՝ «Մատն աչքը կոխելով» (1953) և «Կապել առողջներին» (1954)։ Շուտով երկու ստեղծագործություններն էլ, որոնք ծաղրում էին բուրժուական հասարակությանն ու իշխող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությանը, արգելվում են քաղաքական և եկեղեցական գրաքննությամբ։
1955-1957 Ֆոն սցենարներ է գրում կինոյի համար, մի շարք՝ մասնավորապես Կարլո Լիձանիի ֆիլմերում հանդես է գալիս որպես նկարիչ և դերասան։ 1957-1958 թվականներին Ֆո-Ռամե ախումբը, Մինսկի Պիկկոլո թատրոնում կայացած դեբյուտից հետո, մեկնում է ամենամյա շրջագայության Իտալիա։ 1959 թվականին նա հիմնում է նոր թատրոն՝ «Թատերախումբ Դարիո Ֆո-Ֆրանկա Ռամե»։ Նրա առաջին հաջողությունը 3 գործողությունից բաղկացած «Հրեշտակապետերը չեն խաղում ֆլիպեր» («Gli archangeli giocano a flipper», 1959) պիեսն էր, որն անհեթեթ կատակերգություն և սատիրա էր չինովնիկների բյուրոկրատության մասին[16]
1963 թվականից նա որպես դերասան, ռեժիսոր և սքեթչների հեղինակ է հանդես է գալիս կաբարեներում և փողոցային թատրոններում 1969 թվականից ղեկավարել է «Լա Կոմունա» թատերախումբը։ Մոտ լինելով ձախ սոցիալիստական ուժերին՝ 1970 թվականին դուրս է գալիս Իտալիայի կոմունիստական կուսակցության կազմից[16]։
2006 թվականին Ֆոն անհաջող կերպով փորձում է իր թեկնածությունը դնել Միլանի քաղաքապետի պաշտոնում։ Ձախակողմյան ուժերի «Միություն» կոալիցիայի թեկնածուի նախընտրական փուլում նա զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Կոմունիստական վերածնունդ» կուսակցության աջակցությամբ նա հավաքում է ձայների ավելի քան 20 %-ը[18]։ Նույն թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆրանկա Ռամեն պատգամավոր է ընտրվում «Իտալիայի արժեքներ» կուսակցության կողմից։ 2010 թվականից և՛ Ֆոն, և՛ Ռամեն Կոմունիստական վերածնունդ կուսակցության անկախ անդամներ են[19]։
Հեղինակ է բեմական ֆարս-արլեկինադների («Մատն աչքը կոխելով», 1953), Բրեխտի թատրոնի ավանդույթներով վավերագրական-քաղաքական դրամաների («Չիլիի ազգային պատերազմը», 1973, և ուրիշներ)։ Սև հումորով գրոտեսկային-սատիրական «Միստերիա Բուֆ» (1969), «Անարխիստը մահը դժբախտ պատահարից» (1970), «Տու՜կ-տու՜կ։ Ո՞վ է։ Ոստիկանությունը» (1974), «Չես կարող վճարել, մի վճարիր» (1981) պիեսներում հանդիպում են միջնադարյան դել արտե կոմեդիաների, տոնավաճառներում կազմակերպվող տիկնիկային թատրոնների, կրկեսային ներկայացումների տարրեր։ 2001 թվականից անդամակցում է Պատաֆիզիկայի քոլեջին, որ հիմնադրվել էր Ալֆրեդ Ժարի պատվին։ 2008 թվականին մասնակցել է Ջուլետտո Կյեզայի «9/11: Հետաքննություն զրոյից» ֆիլմ-հետաքննության նկարահանումներին, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած դեպքերի մասին է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.