![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Darial_Gorge%252C_Terek_River%252C_Georgia.jpg/640px-Darial_Gorge%252C_Terek_River%252C_Georgia.jpg&w=640&q=50)
Դարիալի կիրճ
From Wikipedia, the free encyclopedia
Դարիալի կիրճ (վրաց.՝ დარიალის ციხე) կամ Ալանաց դուռ, կիրճ Վրաստանում, Թերեք գետի հովտում՝ Մեծ Կովկասի Կողքային լեռնաշղթան նրա հատելու տեղում։ Խորությունը մինչև 1000 մ է։ Դարալի կիրճով է անցնում Ռազմավարական ճանապարհը։ Հին և միջին դարերում ուներ ռազմական կարևոր նշանակություն։ Հայերը, վրացիները և պարսիկները կայազոր են պահել այնտեղ՝ կովկասյան վաչկատուն ցեղերի ներխուժումները կասեցնելու համար։ Այդպես է կոչվել այնտեղով հաճախակի ներխուժած ալանների անունով։ Կիրճի հսկողության համար Բյուզանդիան Սասանյան Պարսկաստանին հարկ էր վճարում։