![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Australian_blacksmith.jpg/640px-Australian_blacksmith.jpg&w=640&q=50)
Դարբնոց
From Wikipedia, the free encyclopedia
Դարբնոց, դարբնի արհեստանոց։ Դարբնոցը եղել է բոլոր բնակավայրերում՝ տեղի բնակչությանը սպասարկելու համար։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբնոց (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Australian_blacksmith.jpg/640px-Australian_blacksmith.jpg)
Ունեցել է քուրա, փուքս, սալկամ զնդան, գելարան, տարբեր մեծության մուրճեր, կռաններ, ուռներ, ունելիներ, խարտոցներ, ջրի տաշտեր (պատրաստված գործիքները սառը ջրում ընկղմելու համար) և այլ հարմարանքներ։ Քուրան (հնոցը) քարից, կավածեփ կամ աղյուսաշար պատվանդանի վրա (հատակից մոտ 70 սմ բարձր) պատրաստված կրակարան էր, որտեղ ածխով ջեռուցվում էր երկաթը։ Այն սարքերով ու խողովակներով կապված էր փուքսի հետ և բորբոքվում էր վերջինիս օգնությամբ մղվող օդով։ Հիշատակվում է նաև դարբնի հնոցը, որը բորբոքվում էր փչելով։ Մեր թվարկությունից առաջ 1-ին դարի դարբնոցներ հայտնաբերվել են Արտաշատի, Դվինի պեղումներից։ Միջնադարյան դարբնոցներ պահպանվել են գյուղական վայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 313)։ ![]() |
![]() |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |