![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/Malcolm_IV%252C_King_of_Scotland%252C_charter_to_Kelso_Abbey%252C_1159%252C_initial_%2528crop_David_I%2529.jpg/640px-Malcolm_IV%252C_King_of_Scotland%252C_charter_to_Kelso_Abbey%252C_1159%252C_initial_%2528crop_David_I%2529.jpg&w=640&q=50)
Դավիթ I Շոտլանդացի
From Wikipedia, the free encyclopedia
Դավիդ I կամ Դաուիդ մաք Մաիլ Քոլուիմ (1084, Շոտլանդիա - մայիսի 24, 1153, Կարլայլ, Անգլիա), 12- րդ դարի տիրակալ, որը քումբրիացիների արքայազնն էր 1113 թվականից մինչև 1124 թվականը, հետագայում նաև Շոտլանդիայի թագավորը 1124 թվականից մինչև 1153 թվականը։ Լինելով Մալքոլմ III-ի և ՈՒեսսեքսի Մարգարեթի ամենակրտսեր որդին՝ Դավիդն իր մանկության մեծ մասն անցկացրել է Շոտլանդիայում, բայց 1093 թվականին ժամանակավորապես աքսորվել է Անգլիա։ Գուցե 1100 թվականից հետո նա դարձել է խնամառու թագավոր Հենրի I-ի արքունիքում։ Այնտեղ նա մեծ ազդեցություն է կրել արքունիքի անգլո-ֆրանսիական մշակույթից։
Դավիթ I Շոտլանդացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 1084 |
Ծննդավայր | Շոտլանդիա |
Մահացել է՝ | մայիսի 24, 1153 |
Վախճանի վայր | Կարլայլ, Անգլիա |
Դանֆերմլայն վանք | |
Տոհմ | Դանկելդների հարստություն |
գերիշխան | |
Հայր | Մալքոլմ III (Շոտլանդիայի թագավոր)[1] |
Մայր | Սուրբ Մարգարեթ՝ Շոտլանդիայի թագուհի[1] |
Երեխաներ | Henry of Scotland?[1], Claricia of Scotland?[2], Hodierna of Scotland?[2] և Malcolm of Scotland?[2] |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/25/Scots_lang-en.svg/640px-Scots_lang-en.svg.png)
Երբ 1124 թվականին մահացել է Դավիդի եղբայր Ալեքսանդր I-ը, Հենրի I-ի աջակցությամբ Դավիդը որոշել է իրեն վերցնել Շոտլանդիայի թագավորությունը (Ալբան)։ Նրան ստիպել են մտնել պատերազմական գործողությունների մեջ իր մրցակից ու զարմիկ Մաել Քոլուիմ մաք Ալեքսանդրի դեմ։ Նրան հպատակեցնելը Դավիդից տասը տարի է պահանջել, մի պայքար, որը ներառել է Օենգուսի ավերումը, Մորմաեր օֆ Մորեյում։ Դավիդի հաղթանակը թույլ է տվել իր հսկողությունը տարածել ավելի հեռավոր շրջանների վրա, որոնք տեսականորեն կազմում էին իր թագավորության մասը։ Իր նախկին հովանավոր Հենրի I-ի մահից հետո Դավիդն աջակցել է Հենրիի դուստր ու իր զարմուհի կայսրուհի Մաթիլդայի անգլիական գահի նկատմամբ հավակնություններին։ Այս գործընթացում նա կոնֆլիկտի մեջ է մտել թագավոր Ստեֆանի հետ և կարողացել ընդարձակել իր իշխանությունը հյուսիսային Անգլիայում, չնայած 1138 թվականին Ստանդարդի ճակատամարտում իր կրած պարտությանը։
«Դավիդյան հեղափոխություն» տերմինն օգտագործվել է շատ գիտնականների կողմից՝ ընդհանրաացնելու համար այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Շոտլանդիայում նրա թագավորության օրոք։ Սրանց մեջ մտնում էին գյուղաքաղաքների ու տարածաշրջանային շուկաների ստեղծումը, Գրեգորյան բարեփոխման գաղափարների իրականացումը, վանքերի հիմնադրումը, շոտլանդական կառավարության նորմանացումը և ֆեոդալիզմի ներմուծումը ներգաղթյալ ֆրանսիացի ու անգլո-ֆրանսիացի ասպետների միջոցով։