Դավիթ Գ (Աղթամարի կաթողիկոս)
From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Գ, Աղթամարի կաթողիկոս 1393 թվականից, ծննդյան թվականը անհայտ է, մահացել է 1433 թվականին։ Հաջորդել է Զաքարիա Բ Նահատակին։ 1408-1410 թվականներին պայքարել է Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտների դեմ։ Վերջիններս ցանկանում էին Դավիթ Գ-ին գահընկեց անելով՝ Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը միացնել Սսի Հայոց ընդհանրական աթոռին, սակայն դա նրանց չի հաջողվում։ Դավիթ Գ-ն աթոռակից է ձեռնադրում և իրեն հաջորդ է հռչակում եղբորորդուն (հետագա Զաքարիա Գ կաթողիկոս)։ Կաթողիկոսը մի քանի վանքերին կից հիմնում է դպրոցներ(դպրեվանքեր)։ 1431 թվականին քրդական ցեղերը գրավում են Աղթամարը, և Դավիթ Գ-ն ստիպված հեռանում է Մոկաց Կեցան գավառի Ուրանց գյուղը։ Սակայն նա, երկու տարի անց քուրդ ցեղապետի հետ համաձայնության գալով, վերստանում է գահը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 303)։ |
Դավիթ Գ | |
---|---|
Մահացել է | 1433 |
Մասնագիտություն | քրիստոնյա քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.