Դավիդ (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դավիդ (քաղաք) (իսպ.՝ San José de David), Պանամայի արևմուքում տեղակայված քաղաք։ Հիմնադրվել է 1602 թվականին։ Նահանգի վարչական կենտրոնը Չիրիկին է։ Բնակչությունը 124500 մարդ է։ Քաղաքի միջով է անցնում Պանամերիկյան մայրուղին։
Բնակավայր | ||
---|---|---|
Դավիդ | ||
Երկիր | Պանամա | |
Համայնք | David District? | |
Հիմնադրված է | 1602 թ. | |
Մակերես | 176 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | 82 907 մարդ (2010)[1] | |
| ||
Դավիդը Պանամայի երրորդ մեծ քաղաքն է։ Սա երկրի առավել ինդուստրացված քաղաքներից մեկն է և հանդիսանում է ծանր արդյունաբերության, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների արտադրության կենտրոն։ Քաղաքը ակտիվ առևտրային կապերի մեջ է հարևան Կոստա - Ռիկայի և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրների հետ։ Քաղաքը երկրի մյուս մասի հետ կապված է պանամաամերիկյան մայրուողու միջոցով։ Քաղաքում կա միջազգային օդանավակայան։ Լավ զարգացած է զբոսաշրջությունը։
Դավիդը գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Կորդիլեռների միջև գտնվող Չիրիկայի նահանգի կենտրոնական մասում գտնվող հարթավայրում։ Քաղաքի միջով է անցնում Դավիդ գետը։ Քաղաքից հյուսիս՝ 40կմ հեռավորության վրա է գտնվում Բարու չգործող հրաբուխը, որը Պանամայի ամենաբարձր լեռն է։ Խաղաղ օվկիանոսի Չիրիկայի ծոցի արևելյան մասում է գտնվում Կոյբա կղզին, որտեղ էլ տեղակայված է ազգային ծովային պարկը։ Կոստա-Ռիկայի միջև սահմանը 30կմ է։ Դավիդը Պանամայի մայրաքաղաքից գտնվում է 434 մետր հեռավորության վրա։
Դավիթի բնակչության խտությունը բավականին ցածր է, ընտանիքների մեծ մասը ապրում է առանձին մեկհարկանի տներում։ Քաղաքի շրջանների մեծ մասը, ներառյալ կենտրոնական, գործարար շրջանը, ներկայացված են մի քանի բարձրահարկ շենքերով։ Քաղաքի մի քանի հյուրանոցներ, բանկեր, խաղատեր և բնակելի տներ ունեն երկուսից հինգ հարկանի շենքեր։ Առավել հայտնի շրջանները գտնվում են քաղաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում։ Քաղաքում կա նաև առևտրային մեծ կենտրոն։ Քանի դեռ Չիրիկի շրջանը շարունակում է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը՝ առավել զարգացած է զբոսաշրջության ենթակառուցվածքը[2]։
Քաղաքն ունի Կենտրոնական Ամերիկայի ամենատաք կլիման, բայց ծայրամասերում ջերմաստիճանը կտրուկ նվազում է։ Դավիթի կլիման արևադարձային մուսսոնային է՝ տոթ։ Դեկտեմբերի կեսերից մինչև ապրիլի կեսերը և ավելի երկար կլիման չորային է, ապրիլի կեսերից մինչև դեկտեմբեր խոնավ է ու շոգ:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.