From Wikipedia, the free encyclopedia
Դանու աստվածուհու ցեղեր կամ Դանու աստվածուհու ժողովուրդ ( իռլանդերեն՝ Tuatha Dé Donann, «Թուաթա դե Դանան», հին իռլանդական արտասանությամբ՝ /tuːaθa ðʲeː ðaNaN/, արդի իռլանդական արտասանությամբ՝ /t̪ˠuːəhə dʲeː d̪ˠan̪ˠən̪ˠ/), իռլանդական դիցաբանության մեջ՝ Իռլանդիայում իշխող միֆական ցեղերից չորրորդը[1][2]։
Դանու աստվածուհու ժողովուրդ | |
---|---|
«Հեծյալները». Ջոն Դունկան, 19-րդ դարի շոտլանդացի նկարիչ։ | |
Տեսակ | mythical people? և mythical ethnic group? |
Tuatha Dé Danann Վիքիպահեստում |
Տերմինն առաջին անգամ արձանագրվել է հոգևորական, իռլանդական դիցաբանական գրականության զարգացման հիմնասյուներից մեկի՝ Էոհայդ Ուա Ֆլանակաինի (մահացել է 1004 թվականին) բանաստեղծություններում։ Ավելի վաղ աղբյուրներում նշվում է հին իռլանդական լեզվով՝ Fir Dé,«Աստվածների մարդիկ» կամ հին իռլանդական լեզվով՝ Tuath(a) Dé, «Աստվածների ցեղեր»։
Ֆլանակաինն անուղղակիորեն բացատրում է տերմինի իմաստը որպես «Դանուն աստվածուհու ցեղեր», այն նաև «Դանուն, աստվածների մայր» արտահայտության ամենավաղ աղբյուրն է։ Այդ աստվածուհու հետ կապված ավանդույթներ չկան, իսկ տերմինը չի համապատասխանում իռլանդական հատուկ անվանը, մասնավորապես, այն օգտագործվում է սեռական հոլովով, ինչը ենթադրում է, որ «Դանան» անունն ավելի հավանական է, որ ծագել է Tuatha Dé Donann անունից, քան հակառակը[2]։
Լեգենդար ճգնավոր Թուան Մակ Կարելը այս ցեղի ներկայացուցիչներին անվանել է կելտական «աստվածներ», սակայն հազիվ թե նրանց աստվածներ անվանես, չնայած այն հանգամանքին, որ բարդերը (կելտական ժողովուրդների երգիչներ և բանաստեղծներ) նրանց համարել են «ամենագեղեցիկն ու ամենանուրբը հագուստով և զենքով, երաժշտական գործիքներ նվագելու մեջ ամենահմուտը, մտքով՝ ամենատաղանդավորը, որ երբևէ եղել է Իռլանդիայում»։ «Արմայի գիրքը» (8-րդ դար) այս ցեղին հավասարեցրել է dei terreni-ի, այսինքն՝ «երկրի (ոգիների) ուժ», նրանք պատասխանատու են պտղաբերության և ջրի համար, ապրում են բլուրներում, գետերում և լճերում։ Ավելի ուշ բանահյուսության մեջ նրանց սկսել են նույնացնել սիդհերի հետ և սկսել են համեմատվել փերիների և էլֆերի հետ[3][4][5][6]։
Թուաթա դե Դանունը Նեմեդ որդու ժառանգներն են համարվել,որ աքսորվելուց հետո գնացել էր «Աշխարհի հյուսիս»։ Հյուսիսային կղզիներում, որտեղ նրանք բնակվում էին մինչև Իռլանդիա գալը, այս ժողովուրդն ուսումնասիրում էր դրուիդների արհեստները, գիտությունները և գաղտնի իմաստությունը, մինչև այս արվեստներում չգերազանցեցին բոլոր մարդկանց։ Նրանք հայրենի հողից իրենց հետ բերեցին չորս կախարդական իրեր․
Դանու աստվածուհու ցեղերի Իռլանդիա ժամանելու մասին երկու վարկած կա. ավելի վաղ տարբերակը պնդում է, որ նրանց բերել են մութ ամպերը, որոնք երեք օր ծածկել են արևի լույսը։ Ըստ երկրորդ տարբերակի՝ Դանու աստվածուհու ցեղերը, ինչպես և իրենց բոլոր նախորդները, ժամանել են նավերով, որոնք այրվել են ափ իջնելուց անմիջապես հետո։
Երբ նրանք եկան Իռլանդիա, այս հողերը դեռևս պատկանում էին Ֆիր Բոլգին։ Կախարդական ամպերը Բոլգի աչքից թաքցրել են Դանու աստվածուհու ցեղերին, բայց երբ ամպերն անցել են, տեղացիները տեսել են, որ Կոնախտի հյուսիս-արևմտյան հատվածը գրավել են անհայտ թշնամիները։ Այդ ժամանակ Ֆիր Բոլգն այլմոլորակայինների ճամբար է ուղարկել է իր Սրենգ անունով մարտիկին։ Նրանք էլ հանդիպման ուղարկել էին Բրեսին։ Ռազմիկները նիզակներ են փոխանակել։ Բնիկ ժողովրդի նիզակները ծանր էին, իսկ Դանու աստվածուհու ցեղերի նիզակները՝ թեթև, բայց սուր։ Որոշ հետազոտողներ այն դիտարկել են որպես հակադրություն կոպիտ ֆիզիկական ուժի և խելքի միջև։
Բրեսն առաջարկել է Բոլգին, որ նրանք հավասարապես բաժանեն Իռլանդիան, ու Դանու աստվածուհու ցեղերը խոստացան բարեկամություն և օգնություն՝ ապագա զավթիչներից հողերը համատեղ պաշտպանելու համար։ Բայց Իռլանդիայի բնիկները մերժեցին այս առաջարկը՝ վախենալով, որ եթե Դանու աստվածուհու ցեղերն այդքան հեշտությամբ հասնեն իրենց ուզածին, կարող են հետագայում ավելին ցանկանալ։ Երկու ժողովուրդների միջև տեղի է ունեցել ճակատամարտ՝ Մագ Տուիրեդի ճակատամարտը, սակայն բազում հմտություններով օժտված այլմոլորակայինները հաղթեցին։ Արդյունքում ցեղերի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ Բոլգը ստացել է Կոնախտը, իսկ Դանու աստվածուհու ցեղերը՝ մնացած Իռլանդիան։
Մինչ Իռլանդիա գալը Դանու աստվածուհու ցեղերը դաշինք կնքեցին Ֆոմորների հետ։ Բոլգի հետ ճակատամարտից հետո հարց առաջացավ, թե ով պետք է լինի Իռլանդիայի թագավորը։ Նուադա առաջնորդը կորցրել էր ձեռքը և այլևս չէր կարող թագավորել, ըստ լեգենդի՝ հաշմանդամ թագավորը չէր կարող ղեկավարել երկիրը։ Այդ ժամանակ ցեղի կանայք առաջարկեցին ֆոմորների թագավորներից մեկի՝ Էլաթայի որդու՝ Բրեսի թեկնածությունը։ Սա պետք է ամրացներ դաշինքը։
Բայց Բրեսը վատ տիրակալ էր և վտարվեց։ Այդ ժամանակ նա իր մոր հետ գնաց հոր մոտ, ով իր որդուն ուղարկեց Ֆոմորների մեկ այլ թագավոր Բալորի մոտ՝ Չար աչք մականունով (նրա միակ աչքի հայացքը կարող էր սպանել)։ Բալորի հետ միասին Բրեսը պատերազմ սկսեց Իռլանդիայի դեմ՝ իշխանությունը վերականգնելու համար։ Տեղի ունեցավ երկրորդ ճակատամարտը։ Շատ խիզախ մարտիկներ ընկան Բալորի հսկայական աչքի պատճառով, բայց Լուգը՝ այս Ֆոմորների թագավորի թոռը, կարողացավ քարով տապալել մահացու աչքը։ Արդյունքում զավթիչները լիակատար պարտություն կրեցին։
Թուաթա դե Դանունի պատմության մեջ երրորդ ճակատամարտը եղել է Իռլանդիայում ապրող ժամանակակից մարդկանց նախնիների՝ Միլի որդիների հետ։ Ճակատամարտը տեղի է ունեցել Թաիլթիուում, պատերազմի ժամանակ մահացան Դանու աստվածուհու ցեղերի երեք թագավորներ և թագուհիներ, ինչպես նաև նրանց շատ ռազմիկներ։ Զավթիչներից փրկվելու համար Դանու աստվածուհու ցեղերն օգտագործել են իրենց կախարդանքները և իրենց վրա անտեսանելիության թիկնոց են գցել։ Այդ ժամանակվանից կա երկու Իռլանդիա՝ երկրայինը ու Դանու աստվածուհու ցեղերի՝ անտեսանելի, մարդկանց համար անհասանելի երկիրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.