Ավստրալացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Լուիզ Մաքդոնալդ (անգլ.՝ Danielle Louise Macdonald, մայիսի 19, 1991[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։
Դանիել Մաքդոնալդ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1991[1][2] (33 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Կրթություն | Mater Maria Catholic College? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Մաքդոնալդը ծնվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[3][4]։ Նա սովորել է Ավստրալիայի կատարողական արվեստի համալսարանում[5]։
Մաքդոնալդը 18 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես[5]։ «Թմբլիկներ» սերիալում ստացել է գլխավոր դերերից մեկը, սակայն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ժամանակին ժամանել ԱՄՆ և կորցրել է դերը[3]։
2013 թվականին Մաքդոնալդը մեծ էկրանին առաջնաելույթ է ունեցել «Արևելքը» թրիլլերի դերով, որից հետո «Վստահիր ինձ» (2013) և «Ամեն գաղտնի բան» (2014) ֆիլմերում ունեցել է փոքր դերեր։ 2017 թվականին «Փայթի Քեյքս» դրամայում կատարել է գլխավոր դերը[3][4][5], ինպչես նաև դեր է ունեցել «Հեշտ» սերիալում և «Լեյդի Բըրդ» ֆիլմում։
2018 թվականին Մաքդոնալդը կատարել է դերեր «Թմբլիկ» և «Թռչունների արկղ» ֆիլմերում, ինչպես նաև «Մաշկ» կարճամետրաժ ֆիլմում՝ շահելով «Օսկար» մրցանակը։ 2019 թվականին նա կրկնողական դեր է ստացել է «Անհավատալի» սերիալում[6]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2010 | Գողը | The Thief | գանձապահուհի | Կարճամետրաժ ֆիլմ |
2013 | Արևելքը | The East | Թես | |
2013 | Վստահիր ինձ | Trust Me | Դելիա | |
2014 | Ամեն գաղտնի բան | Every Secret Thing | Էլիս Մեննինգ | |
2015 | Կրիա | Tortoise | Թերի | Կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Փաթի Քեյքս | Patti Cake$ | Պատրիշա «Փեթի» Դոմբրովսկի | |
Լեյդի Բըրդ | Lady Bird | Օլիվիա | ||
2018 | Մաշկ | Skin | Քրիսթա | Կարճամետրաժ ֆիլմ |
Մաշկ | Skin | Ջուլի Փրայս | ||
Թռչունների արկղ | Bird Box | Օլիմպիա | ||
Թմբլիկ | Dumplin' | Ուիլոուդին Դիքսոն | ||
2019 | Ես կին եմ | I Am Woman | Լիլիան Ռոքսոն | |
Դրախտային բլուրներ | Paradise Hills | Քլոյա | ||
Արտադասարական պարապմունքներ | Extracurricular Activities | Բեկի Ուոլես | ||
2020 | Հեռանալ առանց հրաժեշտի | French Exit | Մեդելին | |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2011 | Glee | Glee | աղջիկ #1 | «Born This Way» էպիզոդ |
2013 | Հեռուստահաղորդավարներ | Newsreaders | Փեմ Բել | «Fit Town, Fat Town» էպիզոդ |
2014 | Հմայիչ խաբեբաները | Pretty Little Liars | Քեթի | «Whirly Girly» էպիզոդ |
2015 | 2 կոտրված աղջիկներ | 2 Broke Girls | Էշլին | «And the Knock-Off Knockout» էպիզոդ |
Լինում է ավելի վատ | The Middle | Էմի | «Cutting the Cord» էպիզոդ | |
2016 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ | American Horror Story: Roanoke | Բրիսթոլ Վինդոուզ | «Chapter 10» էպիզոդ |
2017-2019 | Հեշտ | Easy | Գրեյս | Հյուրային դեր, 2 էպիզոդ |
2019 | Անհավատալի | Unbelievable | Էմբեր | Կրկնողական դեր, 7 էպիզոդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.