From Wikipedia, the free encyclopedia
Դանիալ Կենժետաևիչ Ախմետով[1] (ղազ.՝ Даниа́л Кенжетайұлы́ Ахме́тов, հունիսի 15, 1954, Պավլոդար), Ղազախստանի պետական գործիչ, վարչապետ (2003-2007), պաշտպանության նախարար (2007-2009), Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) (2011-2014), Արևելյան Ղազախստանի մարզի աքիմ (2014 թվականից), Տնտեսագիտության դոկտոր։ Ղազախստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ (պաշտոնաթող է եղել 2009 թվականի հոկտեմբերի 28-ին[2]):
Դանիալ Ախմետով | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նուր Օտան և Amanat? |
---|---|
Կրթություն՝ | Պավլոդարի պետական համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 15, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Պավլոդար |
Քաղաքացիություն | Ղազախստան |
Պարգևներ | |
Սերվել է կանժիգալի տոհմի արգին ցեղից[3][4]։ Ավարտել է Պավլոդարի ինդուստրիալ ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը (այժմ՝ Պավլոդարի պետական համալսարան), ինժեներ-շինարարի մասնագիտությամբ։
1976-1981 թվականներին աշխատանքային գործունեությունը սկսել է որպես վարպետ, այնուհետև աշխատել է «Պավլոդարբնակշին » տրեստի տնաշինական կոմբինատում, աշխղեկ։ 1981-1983 թվականներից եղել է «Էկիբաստուզհանքշին» կոմբինատի շինարարական աշխատանքների գծով գլխավոր ինժեների տեղակալ։ 1983-1987 թվականներից եղել է ժողովրդական դեպուտատների Էկիբաստուզի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։ 1991-1992 թվականներին աշխատել է «ԷկիբաստուզԷներգոԲնակԱրդՇին» տրեստի կառավարիչ, 1992-1993 թթ.՝ Էկիբաստուզի քաղաքային վարչության ղեկավար, 1993-1997 թթ.՝ Պավլոդարի մարզի աքիմ (մինչև 1995 թվականը՝ Պավլոդարի մարզային վարչության ղեկավար), 1997-1999 թթ.՝ Հյուսիս-Ղազախստանյան մարզի աքիմ, 1999 թվականի հոկտեմբերից՝ տեղակալ, 2000 թվականի դեկտեմբերից՝ Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ։ Վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում համակարգել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կոմունիկացիաների, միգրացիոն և ժողովրդական քաղաքականության հարցերը։
2001 թվականի նոյեմբերին նորից նշանակվել է Պավլոդարի մարզի աքիմ[5]։ 2003 թվականի հունիսի 13-ին խորհրդարանի կողմից հաստատվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ 2007 թվականի հունվարի 8-ին դիմում է ներկայացրել ՂՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, որն ընդունվել է։ 2007 թվականի հունվարի 10-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 2009 թվականի հունիսի 17-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից[6]։ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին նրան նկատել են կորեական ծագումով ղազախ բիզնեսմեն Վլադիմիր Նիի թաղմանը[7]։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար)։ 2010 թվականի դեկտեմբերին պարզվել է, որ Ղազախստանի նախկին վարչապետ Դանիալ Ախմետովը, ղեկավարելով էկոլոգիայի և էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն, չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն, հայտնում է ՂազՏԱԳ գործակալությունը։ Գործակալության տեղեկության համաձայն Ախմետովը բավարարված է կյանքում տեղի ունեցած այդպիսի փոփոխությամբ, քանի որ ավելի շատ ժամանակ է անցկացնում հարազատների և մերձավորների հետ։ Այսպիսով նա վարում է առողջ կենսակերպ և զբաղվում հեծանվասպորտով։ Նախկին վարչապետը հերքում է այն լուրերը, թե իբր ինքը հրաժարականից հետո ցանկացել է ինքնասպանություն գործել[8]։
2011 թվականի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների մակարդակով որոշում է կայացվում Ղազախստանից Դանիալ Կենժետաևիչ Ախմետովին նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար), որը պետք է համակարգեր էներգետիկ քաղաքականության, բնական մենաշնորհների քաղաքականության, տրանսպորտային փոխադրումների, այդ թվում երկաթուղային տրանսպորտի մատչելիության և սակագների կիրառման և ենթակառուցվածքների հարցերը։ 2014 թվականի նոյեմբերի 11-ին նշանակվել է Արևելյան Ղազախստանի մարզի աքիմ։ Բնակչության շրջանում նա ԲԿՏ համակարգում բարենորոգումներ կատարողի և լավագույն տնտեսվարողի համբավ է վայելել, սակայն տեղական ինտելիգենցիայի որոշ ներկայացուցիչներ նրան մեղադրում էին տարածաշրջանի խիստ ռուսիֆիկացման և հակաիսլամական աշխարհայացքների, պետական ծառայողների մզկիթներ այցելելու արգելքի և կադրային քաղաքականության խստացման հարցերում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.