Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ From Wikipedia, the free encyclopedia
Դահրավ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք, 800 մետր բարձրության վրա, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 19 կմ հեռավորության վրա ։ Տարածքը՝ 2155,3 հեկտար է։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ, և փայտամշակությամբ։ Ունի գույաղպետարան, միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն։ Գործում է առևտրի 1 կենտրոն[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Դահրավ | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
ԲԾՄ | 863 մետր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքն ապահովված է էլեկտրգիայով։ Հեռուստատեսութունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Այստեղ գործում է 2.5G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։ Հասանելի է ինտերնետ ծառայությունը (ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով)։
Դահրավի համայնքային բուջեյի ծախսերի ֆինանասավորման աղբյուրներն են ընքացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները։
Դահրավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 179 մարդ։ Հիմնական դպրոցում սովորում են 15 աշակերտներ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Դահրավ համայնքը լեռնային է։ Տարածքը՝ 2155,3 հեկտար է, որից 1011,55 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 1090,6 հա անտառային հողեր են։ Դահրավի սահմանով հոսում է Բադարա գետը։
Համայնքում կա 68 տնտեսություն։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 2 ակունքներից։ Համայնքի տարածքում առկա են թվով 13 աղբյուրներ՝ «Մռվեն», «Կրմնջին», «Հարթեն», «Օրհնած», «Ռաֆֆու», «Խաչ», «Խաչի հող», «Պիծի կյումեր», «Սիսեռն», «Սորթուն հորթ», «Սուրթնեն երթ», «Նիկոսեն» և «Ումուռլու»։
Տրանսպորտային կապը կարգավորված է։ Կատարվում են ուղևորափոխադրումներ Դահրավ-Ստեփականերտ-Դահրավ միջշրջանային թիվ 113 կանոնավոր ավտոբուսային երթուղով։ Համայնքային ենթակայության ճանապարհները պատված են խճով և կոպճով, չմշակված կապակցող նյութերով։
Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (XlXդ.), «Սռեն նահատակ» եկեղեցի (Xll-lllդդ.), աղբյուր (XlXդ.), մատուռ (Xll-Xlllդդ.), որմնափակ խաչքար (1081թ.), (1276թ.), շրջակայքում՝ մատուռ (XVl-XlXդդ.), սրբավայր «Եղցահող»(XVll-XVlllդդ.), Րաֆֆու աղբյուր-հուշարձանը (1800թ.), հին եկեղեցիների ավերակներ (Xlդ.)(Xlllդ.)։
1989 թվականին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Սլավիկ Առուշանյան), որի հիմքի վրա ստեղծվել է դասակ, ապա՝ վաշտ (հրամանատար՝ Է. Խաչատրյան)։ Ջոկատը առանձին, իսկ 1992 թվականից Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է Ասկերանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Մարտակերտի շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Է. Խաչատրյանը, «Արիության համար» մեդալով՝ Ռ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը, Մ. Համբարձումյանը, Մ. Խաչատրյանը, Ա․Դավթյանը, Ս. Հովակիմյանը, Ա. Դանիելայնը, Վ. Բարսեղյանը, Վ. Միքայելյանը։ Գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ[4]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.