From Wikipedia, the free encyclopedia
«Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ» (անգլ.՝ The restoration of Dadivank monastery between 1997 and 2011), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2015 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 17-րդ գիրքը (Գիրք ԺԷ)։ Այն հեղինակել է Սամվել Այվազյանը։ Տպագրվել է երկլեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն։ Աշխատությունը ներկայացնում է հայկական միջնադարյան պաշտամունքային առավել աչքի ընկնող վանական համալիրներից մեկի` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում գտնվող Դադի վանքի վերականգնման աշխատանքները 1997-2011 թվականներին։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[1]։
Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ | |
---|---|
Հեղինակ | Սամվել Այվազյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Ժանր | Պատմական, գիտական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն |
Էջեր | 128 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Հալեպի արձանագրությունները» |
Հաջորդ | «Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2015 թվական |
ԳՄՍՀ | ISBN 978-9939-843-24-7 |
ՀՏԴ | 726.5(091) |
ԳՄԴ | 85.11 |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/68.pdf |
«Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ» գիրքը հրատարակվել է Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու կառուցման 800-ամյակի առթիվ (1214-2014)։ Աշխատության հրատարակմանը նպաստել է ԱՄՆ-ի Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը և անանուն բարերարը, ով բարեգործությունը կատարել է ի հիշատակ Ադրինե Մարտիրոսյանի[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.