From Wikipedia, the free encyclopedia
Դադի Ֆրեյր Պետուրսոն (իսլ.՝ Daði Freyr Pétursson), հայտնի է նաև որպես Daði Freyr կամ Daði, հունիսի 30, 1992[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա[2]), իսլանդացի երաժիշտ, որն ապրում է Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Նա իր Gagnamagnið խմբի հետ ներկայացրել է Իսլանդիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթին՝ «Think About Things» երգով։
Դադի Ֆրեյր Պետուրսոն | |
---|---|
Բնօրինակ անուն | իսլ.՝ Daði Freyr Pétursson |
Ծնվել է | հունիսի 30, 1992[1] (32 տարեկան) Ռեյկյավիկ, Իսլանդիա[2] |
Երկիր | Իսլանդիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և համակարգչային գիտնական |
Լեյբլ | AWAL |
Կրթություն | Սանդերլենդ քոլեջ |
Կայք | dadifreyr.com |
Daði Freyr Վիքիպահեստում |
Դադին ծնվել է Ռեյկյավիկում, բայց տեղափոխվել Դանիա՝ ապրելով այնտեղ մինչև ինը տարեկան դառնալը։ Հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Իսլանդիա և հաստատվել Իսլանդիայի Սյուդյուրլանդում։ Դադին ավարտել է Fjölbrautaskóli Suðurlands քոլեջը 2012 թվականին և 2017 թվականին ստացել երաժշտության մենեջմենտի և ձայնային արտադրության բակալավրի աստիճանը Բեռլինում[3]։
2017 թվականին Դադին մասնակցել է «Söngvakeppnin»-ին (մրցույթ, որի արդյունքում որոշվում է, թե ով է ներկայացնելու Իսլանդիան Եվրատեսիլ երգի մրցույթում) «Hvað með það?» երգով[4]։ Նա ելույթ է ունեցել իր կնոջ՝ Արնի Ֆյոլա Ասմունդսդոտիրի (իսլ.՝ Árný Fjóla Ásmundsdóttir) և Gagnamagnið-ի հետ։ Նրանք երկրորդ հորիզոնական են զբաղեցրել, պարտվելով միայն Սվալային, ով հանդես էր եկել «Paper» երգով[5]։
Դադի Ֆրեյրը և նրա Gagnamagnið խումբը մասնակցել են նաև «Söngvakeppnin»-ին՝ «Gagnamagnið» երգով (անգլ.՝ «Think About Things»)[6]։ 2020 թվականին նրանք հաղթել են մրցույթը և ներկայացնելու են Իսլանդիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթին։
Դադի Ֆրեյրն ամուսնացած է երաժիշտ Արնի Ֆյոլա Ասմունդսդոտիրի հետ, և նրանք մի դուստր ունեն, ով ծնվել է 2019 թվականին[7]։
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
& Co. |
|
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
Næsta Skref |
|
Անվանում | Year | Album |
---|---|---|
Seinni Tíma Vandamál[10] | 2018| rowspan="3" style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Non-album singles | |
Skiptir Ekki Máli[11] | ||
Allir Dagar Eru Jólin Með Þér[12] | ||
Heyri Ekki[13](Don Tox-ի հետ) | 2019 | & Co. |
Endurtaka Mig[14](Blaer-ի հետ) | ||
Ég Er Að Fíla Mig (Langar Ekki Að Hvíla Mig)[15] | Non-album singles | |
Think About Things(Gagnamagnið-ի հետ) | 2020 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.