ԴՆԹ միկրոչիփ
From Wikipedia, the free encyclopedia
ԴՆԹ միկրոչիփ (անգլ.՝ DNA microarray), տեխնոլոգիա` օգտագործվող մոլեկուլային կենսաբանությունում և բժշկության մեջ։ Ժամանակակից ԴՆԹ-միկրոչիփը կազմված է հազարավոր դեզօքսիօլիգոնուկլոտիդներից` զոնդերից, խմբավորված միկրոսկոպիկ կետերի տեսքով և ամրացված պինդ տակդիրի վրա։ Յուրաքանչյուր կետ պարունակում է մի քանի պիկոմոլ ԴՆԹ` որոշակի նուկլեոտիդային հաջորդականությամբ։
ԴՆԹ միկրոչիփի օլիգոնուկլեոտիդները կարող են լինել գեների կամ ԴՆԹի այլ ֆուկցիոնալ տարրերի կարճ հատվածներ և օգտագործվում են կոմպլեմենտար ԴՆԹի (կ-ԴՆԹ) կամ մ-ՌՆԹի (կՌՆԹ) հետ հիբրիդացման համար։ Զոնդի և թիրախի հիբրիդացումը գրանցվում է և քանակապես բնութագրվում ֆլուորեսցենցիայի կամ հեմիլյումինեսցենցիայի օգնությամբ, որը թույլ է տալիս որոշել նմուշում տրված հաջորդականությամբ նուկլեինաթթուների հարաբերական քանակությունը։
Սովորական ԴՆԹ-միկրոչիփում զոնդերը կովալենտ ամրացվում են պինդ մակերևույթին` ապակյա կամ սիլիցիումային չիփին։ Մյուս հարթակները, օրինակ` Illumina-ի արտադրածները, օգտագործում են միկրոսկոպիկ գնդիկներ մեծ պինդ մակերևույթների փոխարեն։
ԴՆԹ միկրոչիփերը օգտագործում են գեների էքսպրեսիայի փոփոխության վերլուծության, օլիգոնուկլոտիդային պոլիմորֆիզմի բացահայտման, գենատիպավորման կամ մուտանտային գենոմների կրկվող սեքվենավորման համար։
Միկրոչիփերը տարբերվում են իրենց դիզայնով, աշխատանքի յուրահատկություններով, ճշգրտությամբ, արդյունավետությամբ և արժեքով։