![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Palenque_temple_1.jpg/640px-Palenque_temple_1.jpg&w=640&q=50)
Գրությունների տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Գրությունների տաճար կամ արձանագրությունների տաճար (իսպ.՝ Templo de las Inscripciones, մայա՝ B'olon Yej Teʼ Naah («Ինը սուր նիզակների տուն»)[1]), նախակոլումբիական մայաների քաղաքակրթության մեզոամերիկյան աստիճանավոր բուրգի ամենամեծ կառույց Պալենկե քաղաքում, որը գտնվում է ժամանակակից Չիապաս նահանգում (Մեքսիկա)։ Այն կառուցվել է 7-րդ դարի վերջում՝ որպես Պալենկեի տիրակալ (աջավ) Կինիչ Ջանաաբ Պակալ I (կամ Պակալ Մեծի)[2] դամբարան։ Շինարարությունը սկսվել է Պակալի կենդանության օրոք՝ նրա 70-ամյա տիրակալության վերջին տասնամյակում, և ավարտվել նրա որդու և իրավահաջորդի՝ Կինիչ Կան Բահլամ II-ի օրոք[3]։ Պալենկեում Արձանագրությունների տաճարը գտնվում է մի տարածքում, որը հայտնի է որպես Արձանագրությունների պալատ և կանգնած է Պալատից դեպի հարավ-արևելք ուղիղ անկյան տակ[4]։ Արձանագրությունների տաճարը նշանակալից դեր ունի հին մայաների ուսումնասիրության մեջ՝ շնորհիվ արձանագրությունների սալիկների վրա հայտնաբերված հիերոգլիֆային տեքստի արտասովոր նմուշի, շենքի սյուների վրա գտնվող տպավորիչ քանդակագործական վահանակների և Պակալի դամբարանում գտածոների[5][6]։
![]() | |
Տեսակ | Աստիճանաձև բուրգեր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Palenque? |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
![]() | |
![]() | |