Գրիչ ռոլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Գրիչ ռոլլեր, գրիչի տարատեսակ՝ թանաքով լցված միջուկով և միջուկի վերջում գնդիկային ծայրով։ Ի տարբերություն տարածված գնդիկավոր գրիչների, որոնցում գրող հիմնական նյութը թանաքի մածուկն է, ռոլլեր գրիչներում կիրառվում է գել կամ նմանատիպ այլ ներկանյութ՝ ջրային հիմքի վրա։ Ավելի քիչ մածուցիկության շնորհիվ թանաքն ավելի լավ է ներծծվում, ինչը թույլ է տալիս այս գրիչներին հետք թողնել, որն իր թողած հետքով նման է փետրավոր գրիչների[1] թողած հետքին։ Գրող գունդը, որպես կանոն, ունի 0,5 կամ 0,7 մմ տրամագծով չափս։
1998 թվականին Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից հրապարակվեցին ռոլլեր գրիչների 2 ստանդարտներ՝ ISO 14145-1[2] և ISO 14145-2[3]: