Գրիգի համերգասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Գրիգի համերգասրահ (նորվ.՝ Grieghallen), համերգասրահ Նորվեգիայի Բերգեն քաղաքի մոտ՝ Տրոլդհաուգեն թանգարանի հարևանությամբ։ Հայտնի է նաև որպես «Grieghallen»: Հիմնադրվել է ի պատիվ հայտնի նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի։ Համերգասրահը ունի 1500 նստատեղ։
Շինությունը նախագծվել է դանիացի ճարտարապետ Կնուդ Մունկի կողմից, ով հաղթել էր նախագծային մրցույթը 1965 թվականին։ Շինարարության ավարտից հետո՝ 1978 թվականից այն հանդիսանում է Բերգենի ֆիլարմոնիկ նվագախմբի տունը։ 1986 թվականին այստեղ տեղի է ունեցել Եվրատեսիլ երգի մրցույթը։ Յուրաքանչյուր տարի համերգասրահում կազմակերպվում է փողային նվագախմբերի մրցույթ (անգլ.՝ Norwegian Brass Band Championship):
1978 թվականին Grieghallen-ը արժանացել է Betongtavlen ճարտարապետական մրցանակի։
Համերգասրահը հայտնի է նաև իր ձայնագրման սրահով, հատկապես Բլեք մետալի սիրահարների շրջանում։ Այնտեղ ձայնագրվել են տվյալ երաժշտական ժանրի մի քանի ալբոմներ, այդ թվում՝ նորվեգական մի քանի հայտնի խմբերի ալբոմներ։