Գրենխեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գրենխեն (գերմ.՝ Grenchen, ֆր.՝ Granges), քաղաք և համայնք Շվեյցարիայում, Զոլոթուռն կանտոնի Լեբեռն շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է Յուրայի լեռների ստորոտին, Զոլոթուռն և Բիլ քաղաքների միջակայքում, Բեռնից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 26,01 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 17,140, որի 28.7%-ը օտարերկրացիներ էին[2]։ 1999 թվականից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին ցուցանիշը կազմել է -1.3%.[3]: Բնակչության թվաքանակով կանտոնում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն վարչական կենտրոնին՝ Զոլոթուռնին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գրենխեն | |||
շվեյց. գերմ.՝ Grenchen | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Lebern District? | ||
Մակերես | 26,08 կմ², 26,03 կմ² | ||
ԲԾՄ | 451 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲17 371 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 032 | ||
Փոստային դասիչ | 2540 | ||
Ավտոմոբիլային կոդ | SO | ||
Պաշտոնական կայք | grenchen.ch | ||
| |||
Մեր թվականության մոտավորապես 1000 թվականին տեղի ֆեոդալները ամրոց են կառուցել բարձունքին, որի շուրջը բնակավայր էր ստեղծվել դրանից դեռևս երեք հարյուրամյակ առաջ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1131 թվականին՝ որպես Granechun[4]: Այդ անվանումը ծագել է գալլա-ռոմանական graneca բառից, որ նշանակում է շտեմարանի մոտ։
Ներկայումս Գրենխենը լայնորեն ճանաչված է ժամացույցների արտադրության շնորհիվ, որն այստեղ սկիզբ է առել ավելի քան մեկուկես դար առաջ։ Քաղաքում այսօր արդեն իրենց արտադրական ձեռնարկություններն ու գրասենյակներն ունեն ժամացույցագործության բնագավառի հետևյալ հայտնի ընկերությունները.
Գրենխենում գործող հիշարժան և համբավավոր հաստատություններից մեկն էլ Jura-Sternwarte Grenchen աստղադիտարանն է։ Գրենխենցիների հպարտություններից մեկն էլ Velodrome Suisse ծածկած հեծանվահրապարակն է, որտեղ անց են կացվել նաև բարձրակարգ մրցումներ, ինչպես, օրինակ, հեծանվասպորտի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունը, որտեղ մինչև անգամ համաշխարհային ռեկորդ է գրանցվել։
Գրենխենը 2008 թվականին արժանացել է Wakker Prize մրցանակի, որը շնորհվում իր տարածքում գտնվող պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձանների պահպանությունը լավագույնս կազմակերպած բնակավայրի համայնքին։
Գրենխենի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][6].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.