Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար
From Wikipedia, the free encyclopedia
«Գրեմմի» մրցանակ լավագույն փոփ վոկալային ալբոմի համար (անգլ.՝ Grammy Award for Best Pop Vocal Album), «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության մրցանակներից մեկը, որը տրվում է փոփ ժանրում լավագույն երաժշտական ալբոմի համար։ Մրցանակաբաշխությունը հաստատվել է 1958 թվականին և սկզբնապես անվանվել է «Գրամոֆոն»[1]։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և չարթերում դիրքերը»[2]։
Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար | |
---|---|
Տեսակ | Գրեմմի և պարգևի աստիճան |
Ենթատեսակ | award for best album (genre)? |
Մասն է | list of Grammy Award categories? և Գրեմմի |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1958 |
Պարգևադրող | Ձայնագրման ակադեմիա |
Կայք | grammy.com |
Առաջին անգամ տրվել է 1968 թվականին՝ Գրեմմիի 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Բիթլզ խմբի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմին որպես «Լավագույն ժամանակակից ալբոմ»։ Հետագայում մրցանակը չի հանձնվել մինչև 1995 թվականը, որտեղ այն հայտնվել է նոր անվամբ` «Լավագույն փոփ ալբոմ»։ 2001 թվականին մրցանակի անվանումը փոխվել է և անվանվել է «Լավագույն փոփ վոկալային ալբոմ»։ Գրեմմիի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ ղեկավարները հաղորդել են, որ մրցանակը տրվում է այն արտիստներին, «որոնց ալբոմները պարունակում են վերջերս ձայնագրված փոփ վոկալային երգերի առնվազն 51%-ը»[3]։
Քելլի Քլարկսոնը և Ադելն այս մրցանակի միակ երկակի դափնեկիրներն են և Քլարկսոնն առաջինն էր, որը հաղթել է երկու անգամ։ Քլարկսոնը և Ջասթին Թիմբերլեյքն առաջադրվել են հինգ անգամ, ավելին, քան ցանկացած այլ արտիստ, չնայած, որ Քլարկսոնը միակ արտիստն է, որն ունի առավելագույն առաջադրված սոլո ալբոմներ։ Թիմբերլեյքը երեք անգամ առաջադրվել է որպես մենակատար, իսկ երկու անգամ՝ որպես NSYNC խմբի անդամ։
Այս մրցանակն ամենաշատը ստացել են ամերիկացի կատարողները (14 անգամ), 9 անգամ՝ բրիտանացիները և 2 անգամ՝ կանադացիները։ Ներքևում ներկայացված է դափնեկիրների ամբողջական ցանկը։