Գրանադայի տաճար
Մայր տաճար Գրանադայում From Wikipedia, the free encyclopedia
Մայր տաճար Գրանադայում From Wikipedia, the free encyclopedia
Գրանադանայի տաճար (իսպ.՝ Catedral de Granada, Santa Iglesia Catedral Metropolitana de la Encarnación de Granada), կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի քաղաք Գրանադայում։ Տաճարը Գրանադայի թեմի նստավայրն է։
Գրանադայի տաճար իսպ.՝ Catedral de Granada իսպ.՝ Iglesia Catedral de la Encarnación[1] | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար և հուշարձան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Գրանադա[2][3][1][…] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Granada? |
Հիմնական ամսաթվերը | 16-րդ դար |
Կազմված է | Chapel of Our Lady la Antigua? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Diego Siloe? |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Հիմնադրված | 16-րդ դար |
67 մետր | |
Երկարություն | 116 մետր |
Լայնություն | 67 մետր |
Cathedral of Granada Վիքիպահեստում | |
catedraldegranada.com |
Ի տարբերություն Իսպանիայի մյուս տաճարների, Գրանդանայի տաճարի կառուցումը հետաձգվել է մինչև 1492 թվականը, քանի որ 1230-1492 թվականներին Գրանադան գտնվում էր Նասրիդի թագավորության մուսուլման կառավարիչների ձեռքում։ Սակայն դեռևս վաղ ժամանակներում կար տաճարի կառուցման գոթական նախագծերը, ինչն ակնհայտ է Գրանադայի Թագավորական մատուռում։ Գրանադայի տաճարի հիմքը դրվել է ճարտարապետ Էնրիկե Էգասի կողմից, 1518-1523 թվականներին՝ քաղաքի գլխավոր մզկիթում։ 1529 թվականին Էգասին փոխարինել է Դիեգո դե Սիլոեն, ով գրեթե չորս տասնամյակ աշխատել է և կառուցել տաճարի հիմքից մինչև քիվեր՝ նախագծելով վերնատունը և նավերը, երեքի փոխարեն՝ հինգը։ Իր կառուցվածքում տաճարը համատեղում է մյուս ճարտարապետական ոճերը։ Եկեղեցու կառուցումը տևեց գրեթե 181 տարի։
Հաջորդ ճարտարապետներն են՝ Խուան դե Մաենա (1563-1571 թվականներ), Խուան դե Օրեա (1571-1590 թվականներ) և Ամբրոսիո դե Վիկո (1590 թվական)։ 1667 թվականին Ալոնսո Կանոն, աշխատելով Գասպար դե լա Պենայի հետ փոխել է տաճարի հիմնական ճակատի մասի կառուցվածքը Բարոկկո ճարտարապետականն ոճով։
Նախատեսվել էր հետագայում կառուցել 81 մետր բարձրություն ունեցող երկու աշտարակներ, սակայն որոշ պատճառներով՝ մասնավորապես ֆինանսական, նախատեսված ծրագիրը չիրականացվեց։
Տաճարը նախատեսվում էր դառնալ Իսպանիայի թագավոր Կառլոս I-ի արքունական դամբարանը, սակայն Իսպանիայի Ֆիլիպ II Հաբսբուրգն իր հորն ու հետագա թագավորներին տեղափոխեց Մադրիդից ոչ հեռու գտնվող Էլ Էսկորիալ։
Մատուռում գտնվում է ծնկի եկած թագուհու և թագավորի պատկերը՝ Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի և Արագոնիայի թագավոր Ֆերդինանդ II-ի, Պեդրո դե Մենայի կողմից։ Ադամի և Եվայի կիսաարձանն արված է Ալոնսո Կանոյի կողմից։ Սուրբ Երրորդության տաճարը ունի հիանալի ռետաբլո, Էլ Գրեկոյի, Խոսե դե Ռիբերայի և Ալոնսո Կանոյի նկարներով։
Գրանադայի տաճարն ունի ուղղանկյունաձև հիմք՝ հինգ նավերով, որոնք ամբողջովին շրջապատում են խաչը։ Բոլոր հինգ նավերն ունեն հավասարաչափ բարձրություն, իսկ կենտրոնականն ավելի մեծ է։ Գլխավոր մատուռը բաղկացած է Կորնթոսյան սյուներից, որոնց գլխավոր մասում վերնախարիսխն է, իսկ դրանց շուրջը՝ կամարը։ Ճակատամասը պորտալներով և կտավներով կառուցված հաղթակամար է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.