![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b6/Gustav_Vigeland_1929.jpg/640px-Gustav_Vigeland_1929.jpg&w=640&q=50)
Գուստավ Վիգելանդ
From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Գուստավ Վիգելանդ (նորվ.՝ Adolf Gustav Vigeland, ապրիլի 11, 1869(1869-04-11)[1][2][3][…], Հալսե օգ Հարկմարկ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա[4] - մարտի 12, 1943(1943-03-12)[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի քանդակագործ։
Գուստավ Վիգելանդ նորվ.՝ Gustav Vigeland | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1869(1869-04-11)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հալսե օգ Հարկմարկ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա[4] |
Մահացել է | մարտի 12, 1943(1943-03-12)[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ և փայտի փորագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սովորել է Օսլոյում և Կոպենհագենում։ Վաղ շրջանում կրել է Օգյուստ Ռոդենի ազդեցությունը («Դժոխք» ռելիեֆը, բրոնզ, 1893 թ., Ազգային պատկերասրահ, Օսլո)։ Հեղինակը սուր բնութագրումներով դիմաքանդակների («Հ․ Իբսեն», մարմար, 1903 թ., Ազգային պատկերասրահ, Օսլո), հուշարձանների [մաթեմատիկոս Նիլս Աբելի (բրոնզ, 1908 թ.), կին գրող Սիդոն Գաբրիել Կոլետտի (բրոնզ, 1911 թ.), կոմպոզիտոր Ռիկարդ Նուրդրոկի (բրոնզ, 1911 թ.), բոլորը՝ Օսլոյում]։ Ստեղծել է Օսլոյի Ֆրոգներ զբոսայգու վիթխարի անսամբլը։ Զբոսայգու կողքին է Վիդելանգի թանգարանը (նրա նախկին արվեստանոցը)։