ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Գուստավ Բուլանժե (ֆր.՝ Gustave Boulanger, ապրիլի 5, 1824[2], former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[2] - սեպտեմբերի 23, 1888[3][4], rue Ballu, Փարիզի 9-րդ շրջան[4]), ֆրանսիացի նկարիչ, սալոնային գեղանկարչության ներկայացուցիչ և օրիենտալիստ։
Գուստավ Բուլանժեն ծնվել է 1824 թվականի ապրիլի 25-ին, Փարիզում[7]։ Նկարչություն է սովորել Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում` Պոլ Դելարոշի և Պիեռ-Ժյուլ Ժոլվեի ղեկավարությամբ։
«Ոդիսևսը, որ ճանաչվել է Եվրիկլիայի կողմից» նկարի համար առաջին մրցանակն ստանալուց հետո, 1854 թվականին պետության հաշվին մեկնել է Իտալիա, և երկամյա ուսումնական շրջագայություն կատարել ամբողջ երկրում[7]։ «Կեսարը Ռուբիկոնի վրա» նկարի շնորհիվ նա մեծ հաջողությունների է հասնում Հռոմում։ Այս հաջողությունները շարունակվել են Փարիզ վերադառնալուց հետո, նկարչի «Մաեստրո Պալեստրինա», «Արաբ» և «Ճանապարհի շները» կտավների շնորհիվ։ Իտալիա ճանապարհորդության ժամանակ Բուլանժեի ստեղծած էսքիզները և ճեպանկարները հիմք են հանդիսացել նրա` անտիկ թեմատիկայով ստեղծագործությունների համար, որոնցից են «Լուկրեցիան», «Լեսբիան», «Պոմպեի ծաղկեպսակ վաճառողները» և այլն։
Բուլանժեի աշխատանքները ոճով նման են Ժան Լեոն Ժերոմի աշխատանքներին։ Գուստավ Բուլանժեի աշխատանքները հիացրել էին Նապոլեոն III կայսրին, որը Գուստավ Բուլանժեին պատվիրում է իր փարիզյան պալատը զարդարել «պոմպեյան ոճով»։ Փարիզի Գրանդ օպերայի որմնանկարները ևս պատկանում են Բուլանժեի վրձնին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.