Գուսենվիլ
From Wikipedia, the free encyclopedia
Գուսենվիլ (ֆր.՝ Goussainville), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 30 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30.388[5]: 2013 թվականի հունվարի 1-ից համայնքը անդամագրվել է Ռուասի Պորտ դը Ֆրանս ագլոմերացիային (communauté d'agglomération Roissy Porte de France)[6]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գուսենվիլ | |||
ֆր.՝ Goussainville[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սենա և Ուազա, Վալ-դը-Ուազ, arrondissement of Sarcelles? և Communauté d’agglomération Roissy Pays de France? | ||
Մակերես | 11,52 կմ² | ||
Բնակչություն | ▼30 693 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95190[3] | ||
Պաշտոնական կայք | ville-goussainville.fr և ville-goussainville.fr/index.php(ֆր.) | ||
| |||
1973 թվականին Գուսենվիլում է տեղի ունեցել Փարիզի ավիաշոուին մասնակցող Տու-144 գերձայնային ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվել են օդանավի անձնակազմի բոլոր՝ վեց անդամները և ութ բնակիչ։ Դրանից մեկ տարի անց մերձակայքում բացվել է Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը, և օդ բարձրացող ու վայրէջք կատարող ինքնաթիռների գրեթե անընդմեջ աղմուկը դարձել է մշտական հիշեցում մահացու աղետի մասին[7][8]։