![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Addition01.svg/langhy-640px-Addition01.svg.png&w=640&q=50)
Գումարում
From Wikipedia, the free encyclopedia
Դասագրքերում գումարումը հաճախ բացատրվում է խնձորների և 3 + 2 = 5[1] հավասարության միջոցով։
Գումարումը (նշանակվում է «+» նշանով ) թվաբանական գործողություն է։ և
թվերի գումարման արդյունքում ստացված թիվը կոչվում է
և
թվերի (գումարելիների) գումար և նշանակվում է
[2]:
Սա թվաբանության չորս տարրական մաթեմատիկական գործողություններից մեկն է, հանման, բազմապատկման , բաժանման հետ։
Երկու բնական թվերի գումարումը այդ մեծությունների ընդհանուր գումարն է։ Օրինակ, երեք և երկու խնձորների համախումբը (նկարում) գումարման արդյունքում տալիս է 5։ Այս դիտարկումը համարժեք է «3 + 2 = 5» հանրահաշվական արտահայտությանը, այսինքն՝ «3 պլյուս 2 հավասար է 5»։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Addition01.svg/280px-Addition01.svg.png)