From Wikipedia, the free encyclopedia
Գուլ (նորվ.՝ Gol), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Գուլ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն նյունորսկն է։ Զբաղեցնում է 532.51 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[3]։
Գուլ նորվ.՝ Gol | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Բուսկերուդ ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Գուլ գյուղ | ||||
Ամենաբարձր կետ | Nystølsvarden?[1] | ||||
Ջան-Հալվարդ Բրեկո | |||||
Հիմնական լեզու | Նյունորսկ | ||||
Բնակչություն (2007) | 4439 (218 տեղ) | ||||
Խտություն | 8 | ||||
Տարածք | 532.51 (200 տեղ) | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1897[2] թ. | ||||
Սահմանակցում է | Նես, Օլ, Հեմսեդալ, Նուր Էուրդալ և Սյոր Էուրդալ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոխարինեց | Gol og Hemsedal Municipality?[2] | ||||
ISO 3166-2 կոդ | 0617 | ||||
gol.kommune.no | |||||
Գուլ կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի սեպտեմբերի 13-ին և իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են սև գույնի երեք բանալիներ։ Բանալիները խորհրդանշում են Գուլի հին եկեղեցու բանալիները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ[3]։
Գուլ կոմունայում են գտնվում բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ նաև 1157–1216 թվականներին կառուցված Գուլի եկեղեցին, որոնք հանդիսանում են կոմունայի տեսարժան վայրերից։
Գուլ գյուղում կառուցվել է բացօթյա թանգարան, որը նվիրված է կոմունայի պատմության, սոցիալ-կենցաղային կյանքի պատկերավոր ներկայացմանը։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հին ժամանակներում տարածաշրջանի բնակիչները կազմակերպել իրենց առօրյան։ Առկա բազմաթիվ շինություններից ամենահինը թվագրվում է 17-րդ դարով։
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Գուլ կոմունայում բնակվում է 4439 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.