From Wikipedia, the free encyclopedia
Գուգուլետու Սոֆիա «Գուգու» Մբատա-Ռոու (անգլ.՝ Gugulethu Sophia «Gugu» Mbatha-Raw, ապրիլի 21, 1983[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։
Գուգու Մբատա-Ռոու | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 21, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1813221 |
gugumbatharaw.org |
Մբատա-Ռոուն ծնվել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում` բժիշկների ընտանիքում։ Նրա մայրը՝ Աննա Ռոուն բուժքույր էր Մեծ Բրիտանիայում, իսկ հայրը՝ Պատրիկ Մբատան՝ բժիշկ Հարավային Աֆրիկայում[2]։ 2004 թվականին նա ավարտել է Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան, որից հետո հանդես է եկել բազմաթիվ թատերական բեմադրություններում[3]։
Իր կարիերայի սկզբում՝ Մբատա-Ռոուն հանդես է եկել բրիտանական հեռուստաշոուներում փոքր դերերով, իսկ 2010 թվականին նկարահանվել է NBC հեռուստատեսային ցանցի երկար չտևած «Պաշտպանության ներքո» հեռուստասերիալում։ Այնուհետև նկարահանվել է Fox հեռուստաընկերության կրկին ձախողված «Կապ» հեռուստասերիալում[4]։
2013 թվականին նա նկարահանվել է «Բել» ֆիլմում՝ գլխավոր հերոսուհու դերում, որը նրան բերել է բրիտանական անկախ կինոյի երկու մրցանակ[5]։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Կուլիսների ետևում» ֆիլմում՝ մարմնավորելով նոր ծագող երգչուհու՝ գլխավոր դերը, որով նա արժանացել է կինոքննադատների քննադատություններին[6]։ Այս ամենից զատ, Մբատա-Ռոուն նկարահանվել է «Յուպիտերի վերելքը» և «Պաշտպանը» ֆիլմերում Ուիլ Սմիթի հետ[7][8]։ 2015 թվականին Մբատա-Ռուն «Ջոնսի ազատ նահանգը» ֆիլմում ստացել է գլխավոր կնոջ դերը՝ Մեթյու Մակքոնահի հետ[9]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հունիսի 24-ին։ Ավելի ուշ նա միացել է «Գեղեցկուհին և հրեշը» լեգենդի էկրանավորմանը[10]։
2016 թվականին դերասանուհուն մեծ ճանաչում է բերել բիսեքսուալ Քլիի դերը «Սև հայելի» ֆանտաստիկ հեռուստասերիալում։ «Սան Ջունիպերո» սերիայում դերասանուհին խաղացել է որպես Մակքենզի Դեվիս դերասանուհու սիրուհին, որը նույնպես ստացել է կինոքննադատների բարձր արձագանքներ[11]։
Տարի | Ռուսերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Վրեժի ցանկությունը | Straightheads | Երիտասարդ աղջիկ | |
2009 | Աստծո օրենքը | Act of God | Ռոուզ | |
2009 | Իմ բոլոր երազանքները VHS-ի մասին | All My Dreams on VHS | Էրիկա | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Լարի Կրաուն | Larry Crowne | Տալյա | Black Reel Award մրցանակ |
2013 | Տարօրինակ Տոմասը | Odd Thomas | Վիոլա Պիբոդի | |
2013 | Բել | Belle | Դայդու Էլիզաբեթ Բել | Բրիտանական անկախ կինոյի մրցանակ տարվա լավագույն կին դերասանուհի անվանակարգում
NAACP Image Award մրցանակ ֆիլմերի լավագույն դերասանուհի անվանակարգում |
2014 | Կուլիսների ետևում | Beyond the Lights | Նոնի Ջին | BAFTA մրցանակ նոր ծագող դերասանուհի անվանակարգում
Չիկագոյի միջազգային կինոփառատոի հատուկ մրցանակակիր |
2015 | Յուպիտերի վերելքը | Jupiter Ascending | Ֆեմուլուս | |
2015 | Ամբողջ ճշմարտությունը | The Whole Truth | Շանել Բրեդի | |
2015 | Պաշտպանը | Concussion | Պչեմա Մուտիսո | |
2016 | Ջոնսի ազատնահանգը | The Free State of Jones | Ռեիչալ Նայտ | |
2016 | Տիկին Սլոուն | Miss Sloane | Էսմե Մանուջերյան | |
2017 | Գեղեցկուհին և հրեշը | Beauty and the Beast | Պլումետ | |
2018 | Քլովերֆիլդի պարադոքսը | The Cloverfield Paradox | Ավա Հեմիլտոն | |
2018 | Դու անփոխարինելի ես | Irreplaceable You | Էբբի | |
2018 | Ժամանակի ընդմիջում | A Wrinkle in Time | Բժիշկ Քեյթ Մուրի | |
2018 | Արագ գույն | Fast Color | Ռուտ | |
2018 | Դաստիորակություն | Farming | Տիկին Դապո | |
2019 | Որբ Բրուկլինը | Motherless Brooklyn | Լաուրա Ռոուզ |
Տարի | Ռուսերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2005 | Հոլբի քաղաք | Holby City | Կոլետ Հիլ | Սերիա «Overload» |
2005 | Առանց ոտքերի | Legless | Բեթ | Հեռուստաֆիլմ |
2005 | Walk Away and I Stumble | Բուժքույր | Հեռուստաֆիլմ | |
2006 | Vital Signs | Եվա | 5 սերիա | |
2006 | Viva Blackpool | Երիտասարդ կին | Հեռուստաֆիլմ | |
2006 | Ուրվականներ | Spooks | Ջենի | 9 սերիա |
2006 | Վատ աղջիկները | Bad Girls | Ֆիդենտլի Սանդերս | 2 սերիա |
2007 | Մահացած խելացին | Dead Clever | Ջեսիկա | Հեռուստաֆիլմ |
2007 | Տիկին Մարպել, Ագաթա Քրիստի | Agatha Christie’s Marple | Թինա Էրգուլ | Սերիա «Ordeal by Innocence» |
2007 | Դոկտոր Ով | Doctor Who | Տիշ Ջոնս | 4 սերիա |
2008 | Դատարանը և հատուցում | Trial & Retribution | Ջենի Միլեր | Սերիա «The Box: Part 1» |
2008 | Fallout | Շանիս Ռոբերտս | Հեռուստաֆիլմ | |
2008 | Պեղումներ | Bonekickers | Վիվ Դեվիս | 6 սերիա |
2008 | Ջեյն Օսթինի կյանքի գիրքը | Lost in Austen | Պիրանա | 2 սերիա |
2010 | Պաշտպանության ներքո | Undercovers | Սամանտա Բլում | Մշտական դեր, 13 սերիա |
2012 | Կապ | Touch | Կլեա Հոպկինս | Մշտական դեր, 13 սերիա |
2016 | Սև հայելի | Black Mirror | Կելի | Սերիա «Սան Ջունիպերո» |
2016 | [Հեշտից էլ հեշտ | Easy | Սոֆի | Սերիա «Chemistry Read» |
2019 | Մուգ ադամանդ | The Dark Crystal: Age of Resistance | Սելադոն | 9 Սերիա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.