From Wikipedia, the free encyclopedia
«Գործակալ Ջոնի Ինգլիշ։ Վերբեռնում» (անգլ.՝ Johnny English Reborn), բրիտանական կատակերգական ֆիլմ, «Գործակալ Ջոնի Ինգլիշ» (2003) ֆիլմի շարունակությունն է։ Ինչպես առաջին մասը, սա նույնպես ծաղրերգում է լրտես-սուպերգործակալների մասին մարտաֆիլմերը՝ առաջին հերթին Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմերը։ Ֆիլմի ռեժիսորը Օլիվեր Փարքերն է։ Գլխավոր դերերում խաղում են՝ Ռոուեն Ատկինսոնը և Ջիլիան Անդերսոնը[8]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 23-ին։
Գովազդային կարգախոս՝ «Նա չի փնտրում հեշտ ճանապարհներ»։
Ֆիլմի գործողությունները ծավալվում եմ նախորդ ֆիլմի իրադարձություններից ութ տարի անց։ Այդ ժամանակից սըր Ջոնի Ինգլիշի կարիերան դեպի ձախողում է գնացել։ Հինգ տարի առաջ նրան ուղարկել են Մոզամբիկ, սակայն առաքելությունը ձախողվում է։ Այժմ նա ապրում է Տիբեթի լեռներում գտնվող մենաստանում, որպեսզի թաքնվի ամոթից, որն առաջացել է առաքելության ձախողման պատճառով։ Ֆիլմը սկսվում է այն ժամանակ, երբ հերոսը գտնվում է վատ հոգեվիճակում, մինչ նրան ևս մեկ հնարավորություն են ընձեռում։ Բրիտանական MI7 հատուկ ծառայությունը կրկին նրա կարիքն է զգում։ Ծառայության նպատակն է կանխել Չինաստանի վարչապետի սպանությունը[8][9]։
Դերը | Դերասանը |
---|---|
Հատուկ գործակալ սըր Ջոնի Ինգլիշ | Ռոուեն Ատկինսոն |
ՄԻ-7-ի գլխավոր Պամելա Հեդ «Պեգաս» | Ջիլիան Անդերսոն |
Քեյթ Սամներ | Ռոզամունդ Փայկ |
Սայմոն էմբրոուզ | Դոմինիկ Ուեսթ |
Հատուկ գործակալ Թաքեր | Դենիել Կալույա |
Սլեյթեր | Բյորն Գորման |
Տին Վանգ | Տոգո Իգավա |
Կեղտոտ մատ | Ռիկ Մայալ |
Կոմսուհի Ալեքսանդրա | Թաշա դի Վաշկոնսելուշ |
Ֆիշեր | Ռիչարդ Շիֆֆ |
Արտյոմ Կարլենկո | Մարկ Իվանիր |
Գործակալ 2 | Իեն Շոու |
Փատչ Քվոտերմեն | Թիմ Մակիններնի |
Universal Studios-ն առաջին անգամ հայտարարել է «Ջոնի Ինգլիշ» ֆիլմի շարունակության մասին 2010 թվականի ապրիլի 8-ին, առաջին ֆիլմից 8 տարի անց[10]։
Նկարահանումները սկսվել են 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Լոնդոնի կենտրոնում, իսկ հետո նաև Հեմփշիրում ու Հոնկոնգում[11][12]։ Նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնի կենտրոնական մոլում 2010 թվականի սեպտեմբերի 25-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.