Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ և հիմնադիր From Wikipedia, the free encyclopedia
Գորդոն Էրլ Մուր[16] (անգլ.՝ Gordon Earle Moore, հունվարի 3, 1929[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 24, 2023[3], Waimea, Հավայի, ԱՄՆ[3]), Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ և հիմնադիր, «Մորի օրենքի» հիմնադիր։
Գորդոն Մուր Gordon Moore | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1929[1][2] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 24, 2023[3] (94 տարեկան) |
Մահվան վայր | Waimea, Հավայի, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սան Խոսեի պետական համալսարան և Sequoia High School? |
Երկեր | Մորի Օրենք և Ինտել |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, քիմիկոս, բարեգործ, ճարտարագետ և ֆիզիկոս |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ամուսին | Betty I. Moore?[4][5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ստորագրություն | |
Gordon Moore Վիքիպահեստում |
Գորդոն Մուրը ծնվել է Կալիֆորնիայի Պեսկադերո քաղաքում, շրջանի շերիֆի տեղակալի ընտանիքում։ Առաջին և երկրորդ կուրսերում Մուրը սովորել է Սան Խոսեի պետական համալսարանում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Բեթիին։
1950 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ստացել է քիմիայի բակալավրի աստիճան։ 1954 թվականին Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան քիմիայի և ֆիզիկայի բնագավառում։
1953 թվականից աշխատել է Ջոնս Հոփքինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայում։ 1956 թվականից Ուիլյամ Շոկլիի ղեկավարությամբ աշխատել է Պալո Ալտոյի Shockley Semiconductor Laboratory-ում։
1957 թվականի սեպտեմբերին Մուրը և ևս յոթ տաղանդավոր ինժեներներ (Նենգ ութնյակ) հեռացել են Shockley Semiconductor Laboratory-ից Շոկլիի հետ տարաձայնությունների պատճառով և հիմնել են սեփական Fairchild Semiconductor ընկերությունը՝ Mountain View-ում սիլիկոնային տրանզիստորների հետ աշխատելու համար։ 1957 թվականից աշխատել է Fairchild Semiconductors-ի ինժեներական բաժնի պետ, իսկ 1959 թվականից դարձել է R&D-ի տնօրեն և ղեկավարել է n-p-n տրանզիստորի զարգացման խումբը։
1968 թվականի հուլիսին Մուրը Ռոբերտ Նոյսի հետ հեռացել է Fairchild Semiconductors-ից և դարձել Intel կորպորացիայի հիմնադիրները։ Սկզբում Մուրը զբաղեցրել է գործադիր փոխնախագահի պաշտոնը։ 1975 թվականին նա նշանակվել է Intel-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։ Այդ պաշտոնները նա զբաղեցրել է մինչև 1979 թվականի ապրիլը, երբ նրան ընտրել են կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։ Գորդոն Մուրը կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում մնացել է մինչև 1987 թվականը, իսկ 1997 թվականին կենսաթոշակային տարիքի հասնելու կապակցությամբ նրան շնորհվել է տնօրենների խորհրդի պատվավոր նախագահի կոչում։
1965 թվականի ապրիլի 19-ին դուրս է բերել և հրապարակել այսպես կոչված «Մուրի օրենքը», ըստ որի միկրոպրոցեսորի բյուրեղում տրանզիստորների քանակը կրկնապատկվում է ամեն տարի։ 1975 թվականին նա փոխել է օրենքի ժամանակային բաղադրիչը և հայտարարել է տրանզիստորների քանակը երկու տարին մեկ կրկնապատկելու մասին[17]։ Ի սկզբանե դուրս բերվելով որպես էմպիրիկ կանոն՝ Մուրի օրենքը ժամանակի ընթացքում դարձել է կիսահաղորդչային ոլորտի հիմնարար սկզբունքը, որը որոշում է ավելի ու ավելի հզոր կիսահաղորդչային միկրոսխեմաների ստեղծումը՝ ավելի ցածր ինքնարժեքով։
Գորդոն Մուրը Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի (1990), Ամերիկյան գիտության զարգացման խթանման ասոցիացիայի (2003), Ամերիկյան փիլիսոփայական միավորման (2005), ԱՄՆ-ի ազգային ճարտարագիտական ակադեմիայի, Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի պատվավոր անդամ է, Կալիֆորնիաայի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
1990 թվականին պարգևատրվել է Ազգային մեդալով՝ տեխնոլոգիաների բնագավառում ձեռքբերումների համար։
2001 թվականին Մուրը և նրա կինը 600 մլն դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին, դա պատմության մեջ ամենամեծ նվերն է բարձրագույն ուսումնական հաստատությանը։ Գորդոն Մուրը ցանկացել է, որ նվերը օգտագործվի ինստիտուտի առաջնային գծում՝ հետազոտությունների և տեխնոլոգիաների պահպանման համար։
2002 թվականին արժանացել է Ջորջ Բուշի նախագահական Ազատության մեդալով` քաղաքացիական անձանց համար բարձրագույն պարգևով[18]։
2003 թվականին ստացել է C&C Prize։
2007 թվականի դեկտեմբերի 6-ին Գորդոն Մուրը և նրա կինը 200 մլն դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին և Կալիֆոռնիայի համալսարանին՝ երեսունմետրանոց աստղադիտակի՝ աշխարհի ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման համար։ Հեռադիտակը պետք է ունենար 30 մետրանոց հայելի։ Դա գրեթե երեք անգամ ավելի է եղել ընթացիկ ռեկորդակրի չափից՝ մեծ երկդիտակ աստղադիտակից[19]։
Գորդոն Մուրը 2008 թվականին պարգևատրվել է IEEE Պատվո մեդալով՝ «ինտեգրալ սխեմաների մշակման նորարարական տեխնիկական գործառույթների և կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ՄՕՊ-հիշողության, միկրոպրոցեսորների և համակարգիչների զարգացման գործում առաջնորդության համար»[20]։ Մուրը ցուցադրվել է Something Ventured վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2011 թվականին։
Նրա և կնոջ անունով Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկական գիտությունների կենտրոնում բացվել է գրադարան։
2008 թվականի դրությամբ (Ֆորբսի տվյալներով) Գորդոն Մուրի կարողությունը գնահատվել է 3,7 մլրդ դոլար (288-րդ հորիզոնականը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում (Ֆորբս 400))[21]։
2011 թվականի մարտին Մուրը իր կարողությունը հասցրել է մինչև 4 մլրդ դոլարի նշագիծը և բոլոր միլիարդատերերի բացարձակ հաշվարկում զբաղեցրել 268-րդ հորիզոնականը։
Գորդոն Մուրի ֆինանսական կարողության աճը տարիների ընթացքում
Տարեթիվ | Կարողություն ($, մլրդ.) |
---|---|
2002 | 3,3 |
2003 | 5,0 |
2004 | 3,8 |
2005 | 4,6 |
2006 | 3,4 |
2007 | 4,5 |
2008 | 4,4 |
2009 | 3,7 |
2010 | 3,5 |
2011 | 4,0 |
2000 թվականի սեպտեմբերին Գորդոն Մուրը կնոջ հետ հիմնադրել է Gordon and Betty Moore Foundation հիմնադրամը։ Միավորման հիմնական գործունեությունն ուղղված է եղել շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը և ամբողջ աշխարհում գիտական հետազոտություններին աջակցմանը[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.