Գորգորա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գորգորա (ամհարերեն՝ ጎርጎራ, Gōrgōrā, նախկինում՝ ጐርጐራ Gʷargʷarā, ժամանակակից արտասանություն` Gʷergʷerā), քաղաք և թերակղզի հյուսիսարևմտյան Եթովպիայում։ Գտնվում է Գոնդերից հարավ՝ Թանա լճի հյուսիսային ափին, Ամհարա շրջանի Հյուսիսային Գոնդեր գոտում։ Քաղաքի կոորդինատները՝ 12°14′ հս․ լ. 37°18′ ավ. ե.HGЯO։
Բնակավայր | ||
---|---|---|
Գորգորա | ||
ամհարերեն՝ ጎርጎራ | ||
Երկիր | Եթովպիա | |
Համայնք | Semien Gondar Zone? | |
Բնակչություն | 4783 մարդ (2005) | |
| ||
Գորգորան գտնվում է մի փոքրիկ թերակղզու վրա, որը դուրս է գալիս Տանա լճի մեջ, ներառում է նաև մի փոքրիկ գյուղ նավահանգստի մոտ։ Նախկինում թերակղզին մեծ նշանակություն ուներ որպես ճիզվիտների նստավայրի գտնվելու վայր։ «Հին» Գորգորան գտնվում էր Մարիամ Գիմբից 5 կմ հյուսիս-արևելք, որը կոչվում էր Նոր Գորգորա, և 5 կմ դեպի արևմուտք Դեբրե Սինայից (որը չի համարվում անկախ քաղաք)[1]։ Այլ հայտնի տեսարժան վայրերից են Մանդաբա վանքը, որը գտնվում է Գորգորա թերակղզու ծայրամասում։ Ռ.Ի.Չիզմանը այցելեց Մանդաբա 1932 թվականին և նկարագրեց վանքը որպես պարսպապատ, որտեղ կանանց մուտքն արգելված է։ Վանքում ապրում են 150 վանականներ, վանքը ղեկավարում է վանահայրը, ով ունի անսահմանափակ իշխանություն վանքի ներսում և իրավունք ունի շղթայել անկարգ վանականներին։ Չիզմենին պատմել են, որ եթե արդարությունից փախչող մարդը ղողանջի վանքի զանգը և ապաստան գտնի, նա ապահով է նույնիսկ երկրի ամենահզոր մարդուց[2]։
Քաղաքը լաստանավային կապ ունի Բահր Դար նավահանգստի հետ Կունզելայի և Դեկ կղզու միջոցով։
Գորգորան ծառայել է որպես Եթովպիայի առաջին մայրաքաղաքներից մեկը Սուսնիյոս I կայսրի և նրա որդի Ֆասիլեդեսի օրոք։ Քաղաքն ընտրվել է որպես մայրաքաղաք, քանի որ այն սկսվում էր «gʷa» տառով (Ge’ez: ጐ), որը համապատասխանում էր ժամանակի մարգարեությանը (նույն մարգարեությունը հանգեցրեց Գոնդերի վերելքին)։ Գորգորան հունական Γρηγόριος (Գրիգորիոս) անվան եթովպիական բաստարդացումն է։ Քաղաքն անվանվել է 4-րդ դարի սուրբ և եկեղեցական գործիչ Գրիգոր Լուսավորչի պատվին, ով Եթովպիայի ուղղափառ եկեղեցու նշանավոր դեմք է։ Ճիզվիտների կառուցած շենքերի ավերակները դեռևս երևում են քաղաքում, թեև դրանց մեծ մասն ավերվել է 1950-ականների երկրաշարժերի ժամանակ։ Դրանց շինարարությունը վերագրվում է միսիոներ Պեդրո Պաիսին, ում քարոզներով Սուսնիյոս կայսրը կաթոլիկություն ընդունեց[3]։ Քաղաքը հայտնի է նաև իր Դեբրե Սինա եկեղեցով (կառուցվել է 1608 թվականին), բազմաթիվ վանքերով, որոնք գտնվում են կայսր Սուսնիյոսի պալատի և Պորտուգալական տաճարի մոտ, որը լքվել է այն բանից հետո, երբ կայսր Ֆասիլեդեսը վտարել է ճիզվիտներին։
Գորգորան ընդգրկված էր Գոնդարի շուրջ կազմակերպված իտալացիների վերջին պաշտպանական գծում՝ գեներալ Գուլիելմո Նասիի հրամանատարությամբ։ 1941 թվականի հոկտեմբերին իտալացիները Գորգորում տեղակայեցին մեկ գումարտակ, մեկ ամսվա ընթացքում կայազորի թիվը կազմել է 1500 մարդ։
1960 թվականին առողջապահական ծառայությունը քաղաքում բացեց կենտրոն, որը Եթովպիայի գյուղերում առաջիներից մեկն էր։ Ընտրությունը կատարվել է Գորոգորայի՝ Գոնդարի Հանրային առողջության քոլեջի մոտ գտնվելու պատճառով[4]։
Ըստ 2005 թվականի Կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալների՝ Գորգորայի ընդհանուր բնակչությունը կազմում է 4783 մարդ, որից 2283-ը տղամարդիկ են, 2500-ը՝ կանայք[5]։ 1994 թվականի մարդահամարի տվյալներով այս քաղաքում բնակվում էր 2768 մարդ, որից 1201-ը՝ տղամարդ, 1567-ը՝ կին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.