![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/Goshavank_monastery_complex_general_wiev_from_south_%2528from_shrine_og_Mkhitar_Gosh%2529.jpg/640px-Goshavank_monastery_complex_general_wiev_from_south_%2528from_shrine_og_Mkhitar_Gosh%2529.jpg&w=640&q=50)
Գոշավանք
From Wikipedia, the free encyclopedia
Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։
Արագ փաստեր Գոշավանք, Հիմնական տվյալներ ...
Գոշավանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տավուշի մարզ |
Դավանանք | ![]() |
Թեմ | Տավուշի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Կազմված է | Գավիթ, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Մատուռ Սբ. Առաքելոց, Խաչքար, Սեղանատուն, Գրատուն-զանգակատուն, Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գոշ), Եկեղեցի Սբ. Գրիգոր, Եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ժամատուն, Խաչքար, Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | Վերականգնվել է 1950-1960 թթ. |
Ճարտարապետ | Մխիթար Գոշ |
Հիմնադիր | Իվանե և Զաքարե Բ Զաքարյաններ Մխիթար Գոշ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 12-րդ կամ 13-րդ դար |
Հիմնադրված | 13-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել