From Wikipedia, the free encyclopedia
Գոլֆ (անգլ.՝ golf), մարզախաղ ռետինե գնդակի (քաշը՝ 42,5 գրամ) և մականների (երկարությունը 85-100 սմ) օգնությամբ, որը տեղի է ունենում կանաչածածկ դաշտում։
Գոլֆ | |
---|---|
Տեսակ | գնդակով խաղ, sport with racquet/stick/club? և օլիմպիական մարզաձև |
Ծագման երկիր | Շոտլանդիա |
Տարբերվում է | Golf? և Goif? |
Պորտալ | Portal:Golf? |
Golf Վիքիպահեստում |
Խաղի մասնակիցները ձգտում են, 9-18 հավասար մասերի բաժանված դաշտի 100-600 յարդ (91-546 մետր) երկարություն ունեցող մրցուղիներով մականով հարվածելով գնդակին, այն գցել մրցուղու վերջում գտնվող փոսիկների մեջ։ Գնդակը փոսիկի մեջ գցող մարզիկը ստանում է մեկ միավոր։ Հանդիպումները անցկացվում են 18,36 կամ 72 միավորի հաշվարկով[1]։
Գոլֆը միջազգային մարզաձև է։ Պրոֆեսիոնալ գոլֆի խոշորագույն մրցաշարերը ողջ աշխարհով մեկ ցուցադրվում են հեռուստատեսությամբ։ Բազմաթիվ մարդիկ խաղում են նաև սիրողական գոլֆ։ Խաղի նպատակն է հատուկ մականով այնպես հարվածել փոքրիկ գնդակին, որ այն գլորվելով ընկնի կանաչ սիզամարգում (գրին) փորված փոսիկի մեջ։ Խաղացողներն օգտագործում են մականների հավաքածու (մեկ խաղացողի համար՝ 14-ից ոչ ավելի)։ Յուրաքանչյուր փոսիկի համար խաղացողն ընտրում է ամենահարմար մականը։
Գոլֆ խաղում են երկուսով կամ զույգերով։ Հաղթում է այն խաղացողը կամ զույգը, որը գնդակը փոսիկի մեջ է գլորում նվազագույն թվով հարվածներով։ Մի քանի փոսիկներով մրցամարտի դեպքում մրցամարտի արդյունքը հաշվվում է յուրաքանչյուր փոսիկի գրավումով առանձին-առանձին, և հաղթում է ավելի շատ փոսիկներ գրավողը։
Առաջին հարվածի համար գնդակը դնում են փոքր-ինչ բարձր հողի հատուկ հատվածի՝ պատվանդանի կամ նշագծի վրա։ Պատվանդանից հետո տարածվում է կարճ խուզած խոտի շերտը (ֆերվեյ)։ Այդ շերտը ձգվում է մինչև սիզամարգը՝ գրինը, որտեղ գտնվում է փոքրիկ դրոշակով նշված փոսիկը։ Կարճ խուզած խոտի շերտի 2 կողմերով ձգվում են բարձր խոտով՝ մոլախոտով, ծածկված տեղամասերը՝ դաշտի անհարթ մասը։ Խաղացողի գործողությունները դժվարացնում են ծառերը, թփերը և այլ արգելքներ՝ առվակները կամ ավազածուղակները (բունկերները)։
Գոլֆի խաղադաշտը բաժանված է 18 հավասար մասերի՝ մրցուղիների, որոնց վերջում գտնվում են փոսիկները։ Այդ 18 փոսիկների գրավումը կազմում է խաղի 1 ռաունդը։ Յուրաքանչյուր փոսիկի արդյունքի հաշվման միավորը փարն է՝ հարվածների այն թիվը, որ հաջող խաղի դեպքում գոլֆ խաղացողը պետք է կատարի յուրաքանչյուր կոնկրետ փոսիկի համար կամ ամբողջ դաշտում։ Յուրաքանչյուր փոսիկի համար տրվում է 3–5 հարված։ Բոլոր փոսիկների փարերի գումարը կազմում է դաշտի ընդհանուր փարը։ 18 փոսիկով ստանդարտ խաղադաշտի համար, որպես կանոն, այն հավասար է 70–72-ի։
Գոլֆի խոշոր մրցաշարերը սովորաբար անցկացվում են 4 օրվա ընթացքում։ Խաղում են օրական 1 ռաունդ։ Խոշոր մրցաշարերի թվին է պատկանում «Մեծ քառյակը»՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունները, ԱՄՆ-ի վարպետների և ԱՄՆ-ի գոլֆի պրոֆեսիոնալ խաղացողների միության մրցաշարերը։ Խաղային սեզոնի ընթացքում աշխարհի առաջատար գոլֆիստները մասնակցում են նաև դրամական մրցանակներով (կոմերցիոն) մրցաշարերի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.