From Wikipedia, the free encyclopedia
Գոլշիֆթե Ֆարահանի (պարս.՝ گلشیفته فراهانی, հուլիսի 10, 1983[1][2][3], Թեհրան, Հնդկաստան[4]), իրանցի դերասանուհի, երգչուհի։ Նկարահանվել է երեքուկես տասնյակ ֆիլմերում, որոնցից շատերը միջազգային ճանաչման ու ջերմ արձագանքի են արժանացել։ «Համբերության քարը» կինոնկարում իր դերակատարման համար «Առավելագույն խոստումնալից դերասանուհի» անվանակարգում 2014 թվականին «Սեզար» մրցանակի է առաջադրվել Կաննի 39-րդ միջազգային կինոփառատոնում, «Բուտիկ» ֆիլմում դրսևորած դերասանական վարպետության համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացել Նանտի (Ֆրանսիա) «Երեք մայրցամաք» միջազգային 26-րդ կինոփառատոնում։ Վերջին տարիներին նշանակալից դերակատարումներով հանդես է եկել միջազգային համբավ վայելող իրանցի ու այլազգի կինոռեժիսորների, այդ թվում՝ Ասղար Ֆարհադիի, Բահման Ղոբադիի, Ռասուլ Մոլլաղոլիփուրի, Ջիմ Ջարմուշի, Ռիդլի Սքոթի, Յոախիմ Ռոյնինգի, Էսպան Սանդբերգի նկարահանած ֆիլմերում։
Ծնվել է | հուլիսի 10, 1983[1][2][3] (41 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թեհրան, Հնդկաստան[4] |
Կրթություն | Իսլամական Ազադ համալսարան |
Քաղաքացիություն | Իրան և Ֆրանսիա |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և երգչուհի |
Ծնողներ | հայր՝ Behzad Farahani? |
Պարգևներ և մրցանակներ | |
golshiftehfarahani.net | |
Գլխավոր հերոսուհու դերն է կատարել «Էլլիի մասին» ֆիլմ-դրամայում, որը լավագույն կինոնկար է ճանաչվել Տրիբեկայի 2009 թվականի կինոփառատոնում, Բեռլինի միջազգային կինոփառատոնում էլ արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի։ Իրանի հասարակությանը հուզող և ֆիլմում արծարծված սուր հիմնահարցերի պատճառով իր նկատմամբ ծավալված հալածանքների հետևանքով դերասանուհին հարկադրված է եղել լքել հայրենի երկիրը և բնակություն հաստատել արտասահմանում՝ Ֆրանսիայում[6]։
Գոլշիֆթեն ծնվել է 1983 թվականի հուլիսի 10-ին, Թեհրանում։ Թատերական ռեժիսոր և դերասան Բեհզադ Ֆարահանիի դուստրն է։ Նրա քույրը՝ Շաղայեղ Ֆարահանին, նույնպես դերասանուհի է[7]։ Հինգ տարեկանից Գոլշիֆթեն դաշնամուրի, երաժշտության պարապմունքների է հաճախել, այնուհետև ընդունվել երաժշտական դպրոց։ 14 տարեկանում կինոռեժիսոր Դարիուշ Մեհրջուիի «Տանձենին» ֆիլմում կատարել է գլխավոր հերոսուհու դերը, որի համար արժանացել է Թեհրանում անցկացված Fajr միջազգային 16-րդ կինոփառատոնի մրցանակին՝ որպես լավագույն կինոդերասանուհի[8]։
2012 թվականին կինոռեժիսոր Աթիք Ռահիմին իր վեպի հիման վրա նկարահանել է «Համբերության քարը» կինոնկարը՝ գլխավոր հերոսուհու դերը վստահելով Գոլշիֆթե Ֆարահանիին։ Դերասանուհու աշխատանքն արժանացել է թե՛ հանդիսատեսի և թե՛ քննադատների ջերմ արձագանքներին ու բարձր գնահատականին[9]։ Բարձր է գնահատվել նաև Աննա Կարենինայի դերի՝ նրա տպավորիչ կատարումը փարիզյան թատրոններից մեկում։ Գոլշիֆթե Ֆարահանիի՝ որպես կինոդերասանուհու նշանակալի հաջողություններից են համարվում մի շարք այլ դերակատարումներ ևս, այդ թվում՝ կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Պատերսոն» ֆիլմի (2016 թ.) գլխավոր հերոսուհու՝ Լաուրայի, «Կարիբյանի ծովահենները» կինոնկարում (2017 թ.) ծովի կախարդուհի Շանսայի դերերի կատարումը[10]։ Նա հրավիրվել է առաջիկայում նկարահանվելու Դարիուշ Մեհրջուիի Rumi's Kimia ֆիլմում[11]։
Ֆարահանին աչքի է ընկել նաև որպես երգչուհի. Kooch Neshin (Քոչվորներ) երաժշտախմբի կազմում հաղթող է ճանաչվել Թեհրանի 2-րդ անդերգրաունդյան ռոք մրցույթում, իսկ Իրանից հեռանալուց հետո համագործակցել ու համագործակցում է արտաքսված իրանցի երաժիշտ Մոհսեն Նամջուի հետ, և միասին թողարկել են Oy երաժշտական ալբոմը[12]։ 2014 թվականի դեկտեմբերին նա 6-րդ տեղն է գրավել անկախ քննադատների հրապարակած գեղեցկուհիների ամենամյա ցանկում[13]։
Փարիզում բնակություն հաստատելուց հետո[14] համագործակցել է Ռոլանդ Յոֆֆեի, Հիներ Սալեմի, Մարջանե Սատրապիի և այլ կինոռեժիսորների հետ։ Նրան ընդգրկել են Լոկառնոյի միջազգային 63-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Կարևոր է նշել նաև, որ Գոլշիֆթե Ֆարահանին ակտիվորեն մասնակցել է և շարունակում է մասնակցել իր հայրենի Իրանում տուբերկուլյոզ հիվանդությունն արմատախիլ անելու նպատակով տարվող պայքարին[8]։
Այն բանից հետո, երբ Գոլշիֆթին նկարահանվեց ամերիկյան «Ստերի մարմինը» կինոնկարում, հայտարարվեց, որ Իրանի իշխանությունները նրան արգելել են այդուհետ հանդես գալու արտասահմանում[7] However, this was denied by her colleagues, and she appeared at the movie's American premiere.[15]: Հայրենիքում նա վերջին անգամ նկարահանվել է Ասղար Ֆարհադիի «Էլլիի մասին» ֆիլմում[6]։
Ֆրանսիական «Մադամ Ֆիգարո» ֆիլմի տեսարաններից մեկում մերկ նկարահանվելուց հետո 2012 թվականի հունվարին Գոլշիֆթիին հայտնել են, որ ցանկալի չէ նրա վերադարձը Իրան[16]։ Ըստ բրիտանական Daily Telegraph թերթի հաղորդագրության՝ իրանցի պաշտոնյաները նրան ասել են. «Իրանը քեզ նման արտիստուհիների կարիքը չունի, այնպես որ՝ դու կարող ես դերասանական քո ծառայություններն առաջարկել ուրիշ տեղերում»[17]։ Ֆեյսբուքյան նրա էջի լուսանկարներից մեկը նրա վարքի մասին սուր, աշխույժ բանավեճի առիթ է հանդիսացել[18]։ Դերասանուհին թոփլես նկարահանվել է նաև Ժան-Բատիստ Մոնդինոյի Corps et Âmes (Մարմիններ և հոգիներ) սև-սպիտակ, կարճամետրաժ ֆիլմի տեսարաններից մեկում[19]։
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1997 | The Pear Tree|Derakht e Golabie (Տանձենին) | Միմ (Միթրա) | Միջազգային Fajr կինոփառատոնի Սիմուրղ մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2000 | Haft Parde (Յոթ գործողություն) | Հրեշտակ | Արգելված է Իրանում։ |
2001 | Zamaneh (Ժամանակներ) | Ժամանակ | |
2002 | Jayee Digar (Մի ուրիշ տեղ) | Ռահա | |
2003 | Deux fereshté (Երկու հրեշտակ) | Ազար | Արգելված է Իրանում։ Կաննի կինոփառատոնում ընտրվել է Semaine de la Critique-ի համար |
Բուտիկ | Էթի | Լավագույն դերասանուհու մրցանակներ՝ Նանտի Երեք մայրցամաքների և Թեհրանի «Կինոտուն» կինոփառատոներում | |
2004 | Ashk-e Sarma (Ցրտի արցունքը) | Ռոնաք | Լավագույն դերասանուհու մրցանակներ՝ Կազանի միջազգային և Թեհրանի «Կինոտուն» կինոփառատոներում |
Bab'Aziz: Le prince qui contemplait son âme | Նուր | Արգելված է Իրանում։ | |
2005 | Սիրահարված ձուկը | Տուկա | Ռոտերդամի կինոփառատոնի ընտրյալ ֆիլմերից |
Be Nam-e Pedar (Հանուն հոր) | Հաբիբե | ||
2006 | Gis Borideh | Մարիամ | |
Niwemang (Կիսալուսին) | Նիվեմանգ | Արգելված է Իրանում։ Տորոնտոյի և Տրիբեկայի կինոփառատոների ընտրյալ ֆիլմերից | |
2007 | Mim Mesle Madar (Մ՝ մոր համար) | Սեպիդե | Կազանի կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն դերասանական խաղի համար |
To Each His Cinema | Իր իսկ դերը | Կարճամետրաժ Արգելված է Իրանում։ Ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ | |
Santouri (Սանթուր նվագողը) | Հանիե | Արգելված է Իրանում։ | |
2008 | Շիրին | Իր իսկ դերը | Ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում։ |
Hamisheh Paye Yek Zan Dar Miyan Ast (Արանքում միշտ էլ կին կա) | Մարիամ | ||
Divar (Պատը) | Սեթարե | Տոկիոյի և Տաորմինայի կինոփառատոների ընտրյալ ֆիլմերից | |
Ստերի մարմինը | Աիշա | ||
2009 | About Elly|Էլլիի մասին (Darbareye Elly) | Սեպիդե | |
2010 | Si Tu Meurs, Je Te Tue (Կսպանեմ քեզ, եթե մեռնես) | Սիբա | |
2011 | Վիշապներ լինեին այստեղ | Լեյլա | |
Chicken with Plums (film)|Սալորներով ճուտիկը (Poulet Aux Prunes) | Իրան | ||
2012 | Իսկական կնոջ նման | Մոնա | |
Համբերության քարը | Կին | ||
2013 | Իմ քաղցր Պղպեղստան | Գովենդ | |
2014 | Դրախտ | Յասմին | |
Ելք. աստվածներ և արքաներ | Նեֆերտարի | ||
Վարդաջուր | Մարիամ Բահարի | ||
2015 | Les Deux Amis | Մոնա | |
Հեռացի՛ր | Նադա | ||
Կանչի հանգրվաններ | Կլարա | ||
2016 | Ալտամիրա | Կոնչիտա | |
Պատերսոն | Լաուրա | ||
Սոֆիի դժբախտությունները | Մադամ դը Ռեան | ||
2017 | Կարիբյանի ծովահենները. մեռածները բան չեն պատմում | Շանսա | |
Կարիճների երգը | Նուրան | ||
Ապաստան | Մոնա/Լինա Հադդադ | ||
Գլխիվայր | Մագգի | ||
Santa & Cie | Ամելի | ||
2018 | Les filles du soleil (Արևի աղջիկները) | Bahar | |
Գիշերը խժռում է աշխարհը | Սառա | ||
Կարմիր օձը | Ռեբել | ||
2019 | Gen:Lock | Յասամին "Յազ" Մադրանի | Web սերիաներ Միայն հնչյունավորումը |
2019 | Արաբական բլյուզ |
Տարին | Իրադարձությունը | Պարգևը | Ֆիլմը | Արդյունքը |
---|---|---|---|---|
1997 | Fajr միջազգային կինոփառատոն | Մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում | Derakht e Golabie (Դեղձենին) | Հաղթանակ |
2004 | Երեք մայրցամաք փառատոն (Նանտ, Ֆրանսիա) | Prix d'Interpretation Feminine | Բուտիկ | Հաղթանակ |
Fajr միջազգային կինոփառատոն | «Լավագույն դերասանուհի» | Ashk-e Sarma (Ցրտի արցունքը) | Առաջադրված | |
Թեհրանի «Կինոտուն» տառատոն | «Լավագույն դերասանուհի» | Ashk-e Sarma (Ցրտի արցունքը) Բուտիկ |
Հաղթանակ | |
2005 | Fajr միջազգային կինոփառատոն | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» | Mahiha Ashegh Mishavand (Սիրահարված ձուկը) | Առաջադրված |
2006 | Կազանի միջազգային կինոփառատոն | «Լավագույն դերասանուհի» | Ashk-e Sarma (Ցրտի արցունքը) | Հաղթանակ |
2007 | Թեհրանի Roshd միջազգային կինոփառատոն | Հատուկ մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի | Mim Mesle Madar (Մ՝ մոր համար) | Հաղթանակ |
Kowsar կինոփառատոն (Մեշհեդ) | «Լավագույն դերասանուհի» | Հաղթանակ | ||
2008 | Fajr միջազգային կինոփառատոն | «Լավագույն դերասանուհի» | Divar (Պատը) Hamisheh Paye Yek Zan Dar Miyan Ast (Արանքում միշտ էլ կին կա) |
Առաջադրված |
Կազանի միջազգային կինոփառատոն | «Լավագույն դերասանուհի» | Mim Mesle Madar (Մ՝ մոր համար) | Հաղթանակ | |
Ասոլոյի կինոփառատոն (Իտալիա) | Էլեոնորա Դուզեի մրցանակ | Միջազգային ճանաչում՝ թատրոնում կամ կինոյում նշանակալից կերպար լինելու համար | Հաղթանակ | |
Ասիայի Խաղաղօվկիանոսյան էկրանի մրցանակ | «Լավագույն դերասանուհի» | Darbareye Elly (Էլլիի մասին) | Առաջադրված | |
2012 | Գիժոնի միջազգային կինոփառատոն | «Լավագույն դերասանուհի» | Համբերության քարը | Հաղթանակ |
Աբու Դաբիի կինոփառատոն | «Լավագույն դերասանուհի» | Հաղթանակ | ||
2013 | Ասիայի Խաղաղօվկիանոսյան էկրանի մրցանակ | «Լավագույն դերասանուհի» | Իմ քաղցր Պղպեղստան | Առաջադրված |
Ասիական ֆիլմերի մրցանակներ | «Լավագույն դերասանուհի» | Համբերության քարը | Առաջադրված | |
Սիրված արտիստուհի | Առաջադրված | |||
2014 | Սթոնի Բրուքի կինոփառատոն | Աչքի ընկնող կատարում | Իմ քաղցր Պղպեղստան | Առաջադրված |
Սեզար 39-րդ մրցանակներ | Առավելագույն խոստումնալից դերասանուհի | Համբերության քարը | Առաջադրված | |
2015 | Միջազգային առցանց կինոմրցանակներ (International Online Cinema Awards (INOCA) | «Լավագույն դերասանուհի» | Darbareye Elly (Էլլիի մասին) | Առաջադրված |
2016 | Լումիերների մրցանակներ, Ֆրանսիա | Առավելագույն խոստումնալից դերասանուհի | Les Deux Amis (Երկու ընկեր) | Առաջադրված |
2018 | Chlotrudis մրցանակներ[20] | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» | Պատերսոն | Առաջադրված |
Տարին | Թատերախաղը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2003 | Մարիամն ու Մարդավիջը | Մայան | |
2004 | Սև նարգիզներ | Workshop | |
2005 | Mofatesh (Վերահսկիչը) | Ֆիրուզե | Արգելված է Իրանում։ |
2013 | Շարքային երազանք | Սառա | Հյուրախաղեր Հյուսիսային Ամերիկայում, 2013 թ. մարտ-ապրիլ[21] |
2016 | Աննա Կարենինա | Աննա Կարենինա | Հյուրախաղեր Ֆրանսիայում, ներկայացում Փարիզի Tempête թատրոնում (ռեժիսոր՝ Գաետան Վասար) |
Տարին | Երգը | Դերասանը | Նշումներ |
---|---|---|---|
2014 | "Pola" | Ջաբրվոքի երաժշտախումբ (դերակատար՝ Clara Cappgli) | [22] |
2018 | "Դրախտ" | Օրելսան |
Օրը | Վայրը | Նշումներ |
---|---|---|
2009 թ. օգոստոսի 10 | Միլանի կոնսերվատորիայի Վերդիի սրահ | Մոհսեն Նամջուի հետ, նոր՝ Oy ալբոմի շնորհանդես |
2009 թ. նոյեմբերի 9 | Վենետիկ, Լիդո | Մոհսեն Նամջուի հետ, Վենետիկի կինոփառատոնի ընթացքում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.