Գոթիկա
From Wikipedia, the free encyclopedia
Գոթիկա (իտալ.՝ goticismo, goti ― գոթեր ցեղախմբի անվանումից), գեղարվեստական (առավելապես ճարտարապետական) ոճ։
Սկզբնավորվել է 12-րդ դարում Ֆրանսիայում և ուշ միջնադարում տարածվել ամբողջ Եվրոպայում։ Գոթական միջնադարյան եկեղեցական կառույցների ոճն է, որին բնորոշ է սլացիկությունը, նետաձև կամարները, վիտրաժների կիրառումը, քարե փորագրազարդերի և քանդակագործական ձևավորումների առատությունը։ Գոթիկայի ոճում առաջատար էր եկեղեցական ճարտարապետությունը[1]։