Գնդապետ (գունդ և պետ բառերից - գնդի պետ, գնդի հրամանատար), աշխարհի երկրների մեծ մասի զինված ուժերի և այլ ուժային գերատեսչությունների սպայական և հրամանատարական կազմի ներկայացուցիչներին շնորհվող ռազմական կոչում, ռազմական աստիճան, ռազմական պաշտոն։
Գնդապետական ուսադիր, ամենօրյա համազգեստ, ՀՀ ԶՈՒ, 1991-1996
Գնդապետական ուսադիր, դաշտային համազգեստ, ՌԴ ԶՈՒ, ցամաքային զորքեր
Գերմանական բանակի՝ Ցամաքային զորքերի գնդապետի (Oberst) ուսադիր
Գերմանական ՌՕՈՒ-ի՝ ռազմաօդային ուժերի (լյուֆթվաֆֆե) գնդապետի (Oberst) ուսադիր
Հայաստանի առաջին Հանրապետության բանակի գնդապետ, 1920 թ. 2-րդ թուրք-հայկական պատերազմում զոհված Հովհաննես Մազմանյանը
Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» հիմնարար բառարանի՝ գնդապետը բացատրվում է որպես՝ «պետ գնդի զօրուն, զօրապետ միոյ գնդի։»[1]: Ընդ որում, մեջբերելով ԺԴ դարի հայ քերական Հովհաննես Երզնկացի Ծործորեցու համապատասխան նախադասությունը, ցուցյ է տրվում, որ ՙԳնդապետ՚ ռազմական կոչումը գտնվել է ՙՍպարապետ՚ ռազմական կոչումից ներքև, և ՙհազարապետ՞ ռազմական կոչումից վերև․ «սպարապետ, գնդապետ, հազարապետ»[1]։
Գնդապետները զանազան երկրներում կոչվում են հետևյալ կերպ.
- Բուլղարիայի զինված ուժերում՝ պոլկովնիկ, полковник,
- Չեխիայի զինված ուժերում և Սլովակիայի զինված ուժերում՝ պլուկովնիկ, plukovnik,
- Լեհաստանի զինված ուժերում՝ պուլկովնիկ, pułkownik,
- Գերմանիայի (Պրուսիայի), Ավստրիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Նորվեգիայի և այլ պետությունների զինված ուժերում, որոնք որպես հիմք վերցրել են ռազմական գործի պրուսական մոդելը, - օբերսթ, Oberst,
- Շվեդիայի զինված ուժերում՝ էովերսթե, överste (полковник) և էովերսթե ավ 1-ա գրադեն, överste av 1-a graden (1-ին դասի գնդապետ),
- Մեծ Բրիտանիայի զինված ուժերում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Պակիստանի, Հնդկաստանի և այլ երկրների զինված ուժերում, որոնք որպես հիմք են վերցրել ռազմական գործի անգլոսաքսոնական մոդելը՝ քըընել կամ քոլոնել, colonel,
- Իտալիայի զինված ուժերում՝ կոլոնելլո, colonnello,
- Իսպանիայի զինված ուժերում և այլ իսպանալեզու պետությունների զինված ուժերում՝ կորոնել, coronel,
- Իսրայելի զինված ուժերում՝ ալուֆ միշնե, aluf mishneh, алуф мишне (եբրայերեն՝ אלוף משנה),
- Թուրքիայի զինված ուժերում՝ ալբայ, albay:
Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև մի շարք այլ պետությունների զինված ուժերում արդի ժամանակաշրջանում «Գնդապետ» զինվորական կոչումը շնորհվում է Պաշտպանության նախարարի հրամանով։
Համաձայն Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի՝ Գնդապետ կոչում ստացած զինծառայողները դասվում են ավագ սպայական կազմի շարքում[2]։
Գնդապետները սովորաբար գլխավորում են գնդերը (զորագնդերը), սակայն հաճախ կարող են նշանակվել նաև բրիգադի, և նույնիսկ դիվիզիայի հրամանատարի պաշտոնին, իսկ որոշ բանակներում՝ նաև բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնին։
Տարբեր ժամանակաշրջանների գնդապետներ, 18-20-րդ դարեր
Ռուսաստանյան կայսրություն. կարաբինյորների զորքերի գնդապետ (1793)
[3] Ռուսաստանի կայսերական լեյբ-գվարդիայի (արքայական թիկնազորի) գնդապետ Ե. Վ. Դավիդովը. 19-րդ դարի սկիզբ
Ռուսաստանի վերջին կայսր
Նիկոլայ II Ռոմանովը՝ լեյբ-գվարդիայի գնդապետի համազգեստով. 1896 թվական
Գնդապետ Ժեբրակ-Ռուսանովիչ Ա., Ռուսաստանի կայսերական բանակ, 1910-ական թվականներ
Գնդապետ Ն.Ա.Պոպով,
ԽՍՀՄ 12-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետ, 1930-ական թվականների կես
Яков фон Люде:Изображение мундиров|6|Полковник Карабинерных Полков
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 138)։ |