Գյունցբուրգ (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Գյունցբուրգ (գերմ.՝ Günzburg), քաղաք Գերմանիայում, շրջանի կենտրոնը, գտնվում է Բավարիայում։ Ենթարկվում է Շվաբիա վարչական շրջանին։ Բնակչությունը կազմում է 19 561 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[2]։ Զբաղեցնում է 55,40 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 7 74 135:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գյունցբուրգ | |||||
գերմ.՝ Günzburg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Գյունցբուրգ | ||||
Մակերես | 55,40 կմ² | ||||
ԲԾՄ | 470 մետր | ||||
Բնակչություն | ▲21 486 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 08221 | ||||
Փոստային դասիչ | 89312 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GZ | ||||
Պաշտոնական կայք | guenzburg.de | ||||
| |||||
Քաղաքը բաժանվում է 7 քաղաքային շրջանի։
Պատմություն
Գյունցբուրգ քաղաքը գտնվում է Դանուբ և Գյունց գետերի միախառնման վայրում։ Հիմնադրվել է մ.թ.ա․ մոտավորապես 70 թվականին հռոմեացիների կողմից, որպեսզի պաշտպանեն Հռմեական կայսրության սահմանները Դանուբով։ Բնակավայրը հայտնի է եղել իբրև Գոնտիա, Գունտիա կամ Կոնտիա։ Անունը դրվել է՝ ի պատիվ կելտական դիցաբանության լուսնի աստվածուհի Գոնտիի (անգլ.՝ Gontia)[3]: Վերջինիս անունը ծագել է վալլիական «canda» (փայլուն սպիտակ) և կելտական «condate» (միաձուլում) բառերից։ Նա համարվել է Գյունց գետի աստվածուհին և հանդիսացել հաջողության գրավական։
Քաղաքը բաղկացած է եղել ամրոցից (ավելի ուշ վերակառուցվել է նույն տեղում), բավականին մեծ քաղաքացիական բնակավայրից և այն ժամանակ առավել կարևոր Դանուբի կամրջից։
5-րդ դարում հռոմեացիները դուրս մղվեցին գերմանական ցեղերի կողմից։
Մոտավորապես 700 թվականին քարտեզագրող Ռավեննան հիշատակել է հարևան Ռեյզենս (անգլ.՝ Reisensburg) ամրոցը՝ որպես Գերմանիայի ամենակարևոր ամրոցներից մեկը։ Գյունցբուրգ քաղաքին վերաբերող առաջին վավերագրություններն ի հայտ են եկել 1065 թվականին։
Վաղ միջնադարում տվյալ մարզը ղեկավարվել է Բուրգաու փոքրիկ կոմսության կողմից։ 1213 թվականին կոմսությունը գրավվել է բերգերի կողմից, որոնք այն ժամանակ հայտնի էին Բերգ-Բուրգաու անունով։ 1301 թվականին մահացավ այս դինաստիայի վերջին կառավարիչը, և Բուրգաուն (այն ժամանակ հասել էր մարկկոմսության մակարդակի) դարձավ Ավստրիայի մաս (Հաբսբուրգների տուն)։ 17-րդ դարի սկզբին վարչական կենտրոնը Բուրգաուից տեղափոխվեց Գյունցբուրգ, սակայն մարկկոմսությունը պահպանում էր իր հին անվանումը։ Որոշ ժամանակ էլ քաղաքը եղել է ամբողջ Առաջնային Ավստրիայի մայրաքաղաքը։
1805 թվականին Գյունցբուրգում մեկ օր գիշերել է Նապոլեոնը։ Դրա հետ կապված՝ Գյունցբուրգը արձանագրվեց Նապոլեոնի զորքերի հաղթարշավը փառաբանող Հաղթական կամարի վրա։ Հայտնի է պատմական զավեշտալի դեպք․ քաղաքում գտնվելու ժամանակ Նապոլեոնը չի վճարել իր հաշիվը։ Ի հիշատակ այդ դեպքի՝ 1998 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի ուղեկցությամբ Գյունցբուրգի այդ պատմական հատվածով անցնելիս կատարել է խորհրդանշական վճարում։
Երբ 1806 թվականին գերմանացիների Հռոմեական Սրբազան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ, մարկկոմսությունը լուծարվեց, և շրջանը գրավվեց Բավարիայի կողմից։
Ժամանակակից վարչական շրջան Գյունցբուրգը ստեղծվել է 1972 թվականին՝ Գյունցբուրգ քաղաքի (այն չէր մտնում շրջանի կազմում), Գյունցբուրգ և Կրումբախ շրջանների միացման արդյունքում։ Գյունցբուրգը զրկվեց «անկախ քաղաք»-ի կարգավիճակից և դարձավ նոր շրջանի վարչական կենտրոնը։
Զինանշան
Վարչական շրջանի զինանշանը բաղկացած է երկու մասից․ աջ կողմում Բուրգաու մարկկոմսության հին զինանշանն է՝ կարմիր և սպիտակ դաշտ դեղին ճառագայթով։ Ձախ կողմում գտնվող արծիվը Շվաբեգ-Ուրսբերգ ընտանիքի զինանշանից է։ Քաղաքի զինանշանն առաջին անգամ օգտագործվել է 15-րդ դարում։ Ի սկզբանե մի դաշտում պատկերված էին Բուրգաու կոմսության գույները, իսկ մյուսում՝ ամրոցը։ 1717 թվականին դաշտերը փոխեցին տեղերով։ 19-րդ դարում՝ քաղաքը Բավարիայի իրավասության տակ անցնելուց հետո, Բուրգաուի զինանշանը փոխարինվեց կապույտ բավարական ադամանդներով։
Զինանշանի վրա վերջին փոփոխությունը կատարվեց 20-րդ դարի սկզբին, երբ ամրոցը բարձրացվեց բլրի վրա։
Աշխարհագրություն
Շրջանի բնությունը բնութագրում է նրանում հոսող Դանուբով և իր վտակներով։ Դանուբը հոսում է շրջանի հյուսիսային մասով՝ անցնելով Գյունցբուրգ և Լեյփհեյմ քաղաքների միջով։ Մի քանի վտակ Դանուբ է թափվում հարավից, օրինակ՝ Բիբերը, Գյունցը և Մինդելը։ Տարածքի մեծ մասը պատված է անտառներով․ արևելյան տարածքի մեկ երրորդը կազմում է Աուգսբուրգյան հարավային անտառային բնական պարկի մասը։
Տեսարժան վայրեր
Գյունցբուրգ քաղաքի տեսարժան վայրերից են Տիրամոր տաճարը, որը կառուցվել է Դոմինիկուս Ցիմերմանի կողմից, մարկկոմսական ամրոցը (հաբսբուրգյան միակ ամրոցը Գերմանիայում), Ռեյզենբուրգի ամրոցը (այժմ՝ Ուլմա համալսարանի Կոնգրես կենտրոնը) և գրեթե ամբողջությամբ պահպանված հին քաղաքային կենտրոնը։
Քաղաքից ոչ հեռու 2002 թվականին կառուցվել է «Լեգո» ընկերության «Լեգոլենդ» այգին։
Նշանավոր մարդիկ
- Ստեֆանո Չելոցցի (ծնված՝ 1988) - ֆուտբոլիստ
- Դիանա Դամրաու (ծնված՝ 1971) - օպերային երգչուհի, սոպրանո
- Էկ Յոհան (1494-1554) - ռեֆորմացիայի աստվածաբան
- Յոհան Էբերլին վոն Գյունցբուրգ (մահացած՝ 1533) - ռեֆորմացիայի քարոզիչ և հեղինակ
- Էրհարդ Քելլեր (ծնված՝ 1944) - չմշկավազորդ
- Պետրա Քելլի (1947-1992) - քաղաքական գործիչ, խաղաղության ակտիվիստ
- Ժոզեֆ Մենգելե (1911-1979), Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ֆիզիկոս[4]
- Կարլ Մենգելե (1884-1959) - Ժոզեֆ Մենգելեի հայրը
- Ֆրանց Խավեր Շվարց (1875-1947) - Երրորդ Ռայխի գործիչ
Լուսանկարներ
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.